ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Իրանն ուզում է ձերբակալել ԱՄՆ նախագահի՞ն

Իրանն ուզում է ձերբակալել ԱՄՆ նախագահի՞ն
30.06.2020 | 10:00

Իրանի իշխանությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ևս 35 մարդու ձերբակալության սանկցիա են տվել՝ մեղադրելով նրանց գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությանը առնչության մեջ՝ հաղորդել է Թեհրանի դատախազ Ալի ալ Կասի Մեհրը: Իրանի իշխանությունները դիմել են Ինտերպոլին՝ խնդրելով միջազգային ոստիկանական կազմակերպությանը նրանց «կարմիր կարգավիճակ» տալ: Ինտերպոլի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն քննարկելու Թրամփի ձերբակալության Իրանի հայցը, որովհետև կանոնադրությունը «խստորեն արգելում է կազմակերպությանը իրականացնել որևէ գործողություն կամ քաղաքական, ռազմական, կրոնական և ռասայական միջամտություն»: Իրանի գլխավոր ռազմական ստրատեգ և արտաքին քաղաքականության ճարտարապետ Կասեմ Սուլեյմանին սպանվեց ամերիկյան հրթիռով Բաղդադում հունվարի 3-ին: Այդ գործողությունների հրամանը տվել է Թրամփը, նա գեներալին ավանել է «աշխարհի թիվ 1 ահաբեկիչ»՝ մեղադրելով Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի վրա Իրանի աջակցությունը վայելող զինյալների հարձակումները ծրագրելու մեջ: Իրանն այն ժամանակ խոստացավ դաժան վրեժ լուծել իր գեներալի սպանության համար: Իրանը դուրս եկավ 2015-ի միջուկային գործարքից և հրետակոծեց ամերիկյան ռազմաբազաները Իրաքում: Ի պատասխան ԱՄՆ-ը մի քանի օդային հարվածներ հասցրեց Իրանի ռազմական օբյեկտներին: Ալի ալ Կասի Մեհրի խոսքով՝ Թրամփը և ևս 35 մարդ մեղադրվում են սպանության ու ահաբեկչության մեջ:

«Ճանաչվել են 36 մարդ, որ պատվիրել են ու առնչվում են Հաջ Կասեմի սպանությանը, ներառյալ ԱՄՆ-ի և այլ պետությունների զինվորական ու քաղաքական պաշտոնյաների, որոնց համար տրվել է ձերբակալության օրդեր և հայտարարվել է Ինտերպոլի կարմիր կարգավիճակ»՝ մեջբերել է դատախազին Pars Today իրանական պետական ծառայության ռուսալեզու կայքը: Ալի ալ Կասի Մեհրը չի տվել մարդկանց անունները, ում դեմ մեղադրանք է հարուցվել:


Իրանի ԱԳ փոխնախարար Մոհսեն Բահարվանդը հայտարարել է, որ երկրի դատական համակարգը շուտով կներկայացնի Սուլեյմանիի վրա հարձակման հետևում կանգնած մարդկանց մեղադրական եզրակացությունը: Նա նկատել է, որ մեղադրողները հույս ունեն բացահայտել դրոնների օպերատորներին, որ գնդակոծել են գեներալին՝ հաղորդել է Isna գործակալությունը: «Իրանը չի դադարեցնի իր ջանքերը այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»՝ ասել է նա:
Իրանի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Բրայան Հուկը Սաուդյան Արաբիայում մամլո ասուլիսում հայտարարել է, որ ձերբակալության օրդերը քաղաքական պատճառներ ունի: «Մենք եզրակացրել ենք, որ Ինտերպոլը «կարմիր նշումներ» չի անում, եթե քաղաքականությունն է խառնված: Իսկ սա քաղաքական դեպք է և կապված չէ պետական անվտանգության, միջազգային խաղաղության կամ կայունության աջակցության հետ: Սա քարոզչական հնարք է, որ ոչ ոք լուրջ չի ընդունում»՝ ասել է նա:
BBC


Հ.Գ. Հազիվ թե Իրանում չգիտեին Ինտերպոլի կանոնադրությունը, կամ ԱՄՆ նախագահին ձերբակալելու անհնարինությունը: Սա իսկապես քաղաքական հնարք է, որ չի աշխատելու նույնիսկ Իրանում, ուրեմն ո՞րն է պատճառը: Դա պարզապես սիմվոլիկ ժեստ է, որ արտահայտում է Իրանի ատելությունը ԱՄՆ-ի ու Թրամփի նկատմամբ: Փաստացի կրոնապետությունը նույնիսկ կորոնավիրուսի երկրորդ ալիքի պարագայում չի մոռանում իր վրեժի դոսիեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ