ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

2800-Ը ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է

2800-Ը ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է
22.10.2010 | 00:00

Բուլղարական Պլովդիվում շարունակվում է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը, որին մասնակցում են նաև Երևանի «Միկա» ակումբի տղամարդկանց և կանանց թիմերը:
Հինգ խաղափուլից հետո տղամարդկանց «Միկան» երկրորդ տեղում է. մեր թիմն ունի 9 միավոր: Միանձնյա առաջատարը Ռուսաստանի «Էկոնոմիստն» է, որն ունի 10 միավոր: Սարատովի թիմը երեկ 4-2 հաշվով հաղթեց մինչ այդ 100-տոկոսանոց արդյունք ունեցող, առաջնության վարկանիշային առաջատար ադրբեջանական «Սոկարին»:
Աղջիկների պայքարում հինգ խաղափուլից հետո «Միկան» 7 միավորով ևս երեք թիմերի հետ բաժանում է 2-5-րդ հորիզոնականները: 8 միավորով առաջատարը ռուսական «ԱՎՍ»-ն է:
Արդեն նշել ենք, որ առաջին օրը տղամարդկանց «Միկան» 5,5-0,5 հաշվով հաղթեց Լուգանսկի թիմին: Երկրորդ փուլում մեր թիմը մրցեց իսրայելական «Բեեր Շևայի» հետ և հաղթեց 4,5-1,5 հաշվով: Մեր թիմին մեկական միավոր բերեցին Լևոն Արոնյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը: Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը կիսեցին միավորները:
Մեր թիմի հաջորդ մրցակիցը Սանկտ Պետերբուրգի շախմատային ակումբի ուժեղ թիմն էր: Գերազանց ոճով թիմին հաղթանակ պարգևեց Լևոն Արոնյանը: Նա առավելության հասավ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի` ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ: Սվիդլեր-Հակոբյան, Վիտյուգով-Սարգսյան, Փաշիկյան-Մովսիսյան, Եֆիմենկո-Մելքումյան և Պետրոսյան-Զվյագինցև պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Չորրորդ փուլում «Միկան» մրցեց բոսնիական «Բիհաց» թիմի հետ և հաղթեց 5-1 խոշոր հաշվով: Հաղթեցին Արոնյանը, Փաշիկյանը, Պետրոսյանը և Անդրիասյանը, ոչ-ոքի խաղացին Հակոբյանն ու Սարգսյանը:
Երեկ մեր գրոսմայստերները մրցեցին չեխական «G-թիմ Նովի Բոր» թիմի հետ: Մի պահ թվաց, թե մեր շախմատիստները կհասնեն հեշտ հաղթանակի: Բավականին նպաստավոր դիրքեր էին ստացել Արոնյանը, Հակոբյանը, Սարգսյանը և Փաշիկյանը, սակայն նրանցից միայն Գաբրիելին հաջողվեց կոտրել մրցակցի դիմադրությունը: Վերջնախաղում վրիպեց Արոնյանը և ձեռքից բաց թողեց հաղթանակը. արձանագրվեց ոչ-ոքի: Առավելությունը չկարողացավ իրացնել նաև Հակոբյանը: Այստեղ ևս մրցակիցները կիսեցին միավորը: Իրենց պարտիաներն արագորեն ոչ-ոքի ավարտեցին Անդրիասյանն ու Մելքումյանը: Շահած դիրքում կոպտորեն վրիպեց Փաշիկյանը և, հայտնվելով մատային ցանցում, ստիպված եղավ վայր դնել զենքերը: Արձանագրվեց ոչ-քի` 3-3:
Նշենք, որ տարած երեք հաղթանակից հետո իր անհատական վարկանիշը զգալիորեն բարելավել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Նա հաղթահարել է 2800-ի սահմանը և այժմ աշխարհում երկրորդն է: Եթե երեկ Լևոնին հաջողվեր հաղթել չեխ Լազնիչկային, ապա նա կգլխավորեր համաշխարհային վարկանիշային ոչ պաշտոնական աղյուսակը:

Կանանց «Միկան» երկրորդ փուլում 3-1 հաշվով հաղթեց Սանկտ Պետերբուրգի շախմատային ակումբի ուժեղ թիմին: Էլինա Դանիելյանը հաղթեց Վիկտորյա Չմիլիտեին, Լիլիթ Մկրտչյանը` Քեթևան Արախամիա-Գրանտին, իսկ Սոչկո-Դրոնավալի, Գալոյան-Աթալիկ պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի:
Երրորդ խաղային օրն անհաջող էր մեր շախմատիստուհիների համար: Նրանք 1,5-2,5 հաշվով զիջեցին վրացական «Սամայա» թիմին: Դանիելյանը պարտվեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեին, Մկրտչյանը` Խուրցիձեին, Գալոյանը հաղթեց Խոտենաշվիլուն, Դրոնավալի-Մելիա պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Չորրորդ փուլում «Միկայի» մրցակիցը Բելգրադի «ԲԱՍ» թիմն էր: Մեր աղջիկները խաղացին վերելքով և հաղթեցին 3-1 հաշվով: Դրոնավալին և Մկրտչյանը հաղթեցին մրցակցուհիներին, իսկ Դանիելյանն ու Գալոյանը խաղաղ դաշն կնքեցին:
Մեր շախմատիստուհիների երեկվա մրցակիցը մրցաշարի առաջատար Ռուսաստանի «ԱՎՍ»-ն էր: Ոչ-ոքի ավարտվեցին Դրոնավալի-Լահնո և Պոգոնինա-Մկրտչյան պարտիաները, Լիլիթ Գալոյանը հաղթեց Մարիա Մուզիչուկին: 26-րդ քայլում աշխարհի նախկին չեմպիոնուհի Անտոանետա Ստեֆանովայի կոպիտ սխալից չկարողացավ օգտվել Էլինա Դանիելյանը, ինքը ևս սխալվեց և կրեց ցավալի պարտություն: Արձանագրվեց ոչ-ոքի` 2-2:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 16774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ