ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Եթե արդեն ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնին են հասել, կնշանակի՝ երկիրը վխտում է տարբեր երկրների լրտեսներով ու գործակալներով

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Եթե արդեն ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնին են հասել, կնշանակի՝ երկիրը վխտում է տարբեր երկրների լրտեսներով ու գործակալներով
17.01.2021 | 13:28

Եթե արդեն ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնին են հասել, կնշանակի՝ երկիրը վխտում է տարբեր երկրների լրտեսներով ու գործակալներով։ Ավելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ։ Անզեն աչքով է երևում, որ թշնամու օգտին գործող ղեկավարաների մի ողջ փաղանգ է հանգրվանել իշխանության մեջ։ Սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Ինչպես ասվում է, պտղից է ճանաչվում ծառը։ Նայեք նրանց գործի արդյունքներին և կհասկանաք ինչն ինչոց է։


Դրա համար եմ վերջին տարիների անընդհատ ազգային ազատագրական պայքարի մասին խոսում։ Որպեսզի մեր ժողովուրդն գիտակցի՝ պարտադիր չէ դիմացինի անուն ազգանվան մեջ օղլի լինի, որպեսզի ի դեմս նրա թշնամի տեսնենք։ Ամենամեծ թշնամին ներսից է գործում և ունի յան վերջածանցով ազգանուն։
Իսկ 2018թ. իշխանազավթումից հետո թշնամու գործակալներն ընդհանրապես լկտիացան։ Նրանք այլևս չեն թաքցնում իրենց նպատակները, բացահայտ վարկաբեկում են մեր զինվորականությանը, եկեղեցին, ազգային արժեքները։ Նրանք ծախեցին Արցախը, խոսում են այն մասին, որ մեզ բանակ պետք չէ, հետևողականորեն ոչնչացնում են հայկական պետականության վերջին մնացորդները…


Այս պայքարում մենք պարտվելու իրավունք չունենք։ Օտարեկրյա և հատկապես թուրք-ադրբեջանական գործակալական ցանցի գործունեությունը Հայաստանում պետք է կասեցվի, իսկ դավաճանները խստագույնս պատժվեն։ Հակառակ պարագայում մենք կկորցնենք ամեն ինչ։ Հասկանու՞մ եք՝ ամեն ինչ։

Դիտվել է՝ 2783

Մեկնաբանություններ