Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Միքայել Մինասյան. Զորիկ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը

Միքայել Մինասյան. Զորիկ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը
16.11.2020 | 22:42

Իմ կողմից փաստաթղթի հրապարակումից քիչ անց, Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց, ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանը.


«Ցավում եմ, որ դա չարեց դավաճանի կողմից կապիտուլյացիայի ստորագրման փաստի հրապարակումից րոպեներ անց:
Զորիկ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը: Խոստանում եմ, որ երբ լինի ձեր բոլորի դատը, ես կվկայեմ քո օգտին: Կպատմեմ քո պրոֆեսիոնալիզմի, մարդկային որակների մասին, բայց ստիպված կլինեմ խոսել նաև քո թուլությունից: Եթե լինեիր ուժեղ, ժամանակին կխոսեիր՝ կանգնեցնելով աղետը: Բայց գոնե հիմա եղար առաջինը՝ ցույց տալով հայրենիքի դավաճանի կողքին չլինելու վճռականությունդ:
Իսկ հիմա մի կանգնիր, ապաշխարհիր, գնա Ազատության հրապարակ գնա, պատմիր դավաճանի արարքների մասին:
Պատմիր, որ ներվես:
Պատմիր, որ քեզ կարողանանք օգնել:
Նույնը խորհուրդ եմ տալիս ներկա և նախկին բոլոր պաշտոնյաներին:
Իսկ վերջում ասեմ, որ ես գալու եմ բոլորի հետևից, բոլոր նրանց, ովքեր կմնան վիժվածքի կողքին», - գրել է նա:

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ