Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

«Կա­մա­վոր պար­տա­դիր» հի­մունք­նե­րով դո­նո­րը

«Կա­մա­վոր պար­տա­դիր» հի­մունք­նե­րով դո­նո­րը
17.12.2020 | 23:39

Պարզ­վում է է­կո­նո­մի­կա­յի թր­քա­սեր նա­խա­րա­րը` Վա­հան Քե­րո­բյա­նը, ո՛չ թե Նի­կո­լի սր­տի թեկ­նա­ծուն է, այլ ՀՀ ԱԳՄ (ար­դյու­նա­բե­րող­նե­րի և գոր­ծա­րար­նե­րի միու­թյան) նա­խա­գահ Ար­սեն Ղա­զա­րյա­նի: Ին­չը նշա­նա­կում է՝ նույն Ան­նա Հա­կո­բյա­նի: Ին­չու՞ հատ­կա­պես սույն տիկ­նոջ, ո­րով­հետև նրա ա­սա­ծը Ար­սեն Ղա­զա­րյա­նի հա­մար… օ­րենք է:


Վեր­ջինս, ի դեպ, Ան­նա Հա­կո­բյա­նի հիմ­նադ­րամ­նե­րի «ան­դա­վա­ճան նվի­րյալն» է: Նի­կո­լյան ժա­մա­նա­կաշր­ջա­նի ըմ­բռ­նու­մով՝ «հա­վա­տա­րիմ» դո­նո­րը:
Խո­շո­րա­գույն բեռ­նա­փո­խադ­րող «Ա­պա­վեն» ՍՊԸ-ի ղե­կա­վա­րը Է­րա­տո­յի «հրա­մա­նա­տա­րի» հիմ­նադ­րամ­նե­րին, ինչ­պես խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին էր ըն­դուն­ված ա­սել՝ «կա­մա­վոր պար­տա­դիր» հի­մունք­նե­րով, մշ­տա­պես մուծ­վում է 20-25 մլն դրամ:


Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Հ.Գ. Վեր­ջերս մի հան­դիպ­ման ըն­թաց­քում, որ­տեղ ներ­կա են եղել գոր­ծա­րար աշ­խար­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, տա­րա­կ­ու­սան­քին, թե էկո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րի փնտր­տուք­նե­րում ընտ­րու­թյունն ին­չու՞ կանգ առավ menu.am-ի «առաք­չի» վրա, որն աչ­քի է ըն­կել մի­այն իր նախ­կին աշ­խա­տա­վայ­րե­րը սնան­կաց­ման հասց­նե­լով, Նի­կո­լը պա­տաս­խա­նել է` Վա­հան Քե­րոբ­յա­նը գոր­ծա­րար աշ­խար­հի թեկ­նա­ծուն է, որին երաշ­խա­վո­րել է ԱԳՄ­-ի նա­խա­գա­հը: Այս «բա­ցա­հայ­տումն» առա­ջաց­րել է ներ­կա­նե­րի զայ­րույ­թը, քա­նի որ, ըստ նրանց պն­դում­նե­րի, Ար­սեն Ղա­զար­յա­նը, որն ըն­դա­մե­նը ինքն իրեն է ներ­կա­յաց­նում, եր­բե՛ք չի ներ­կա­յաց­րել ու չի՛ էլ կա­րո­ղա­նա ներ­կա­յաց­նել գոր­ծա­րար աշ­խար­հը:

Դիտվել է՝ 21262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ