«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Օրենքի երկի՞ր, թե՞ փակ բաժնետիրական ընկերություն

Օրենքի երկի՞ր, թե՞ փակ բաժնետիրական ընկերություն
14.06.2019 | 10:44

Օրեր առաջ, ի պատասխան ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի դիմումի, որով նա օրինապահ մարմիններից պահանջել էր քրեական գործ հարուցել Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի ու նրա երեխաների վրա խուլիգանական հարձակում գործած անձանց դեմ, ՀՀ ոստիկանությունը պատասխանել էր, որ Գեղամ Մանուկյանի պնդումն անհիմն է, և չի եղել հարձակում, չի եղել խուլիգանություն, պարզապես մարդիկ «բարձրաձայն արտահայտել են իրենց բողոքը»:


Դեպքն արձանագրած տեսանյութերը դիտելուց ու այս ծանուցումը կարդալուց հետո հանգում ես այն եզրակացության, որ ոստիկանության պատասխանը այլ անուն չունի, քան՝ «գործ ջրելը»: Տպավորություն է, որ իշխանության կողմից ուղղորդվող ոստիկանությունը, բառի ուղիղ իմաստով, էշի տեղ է դնում բոլորին։ Ի՞նչ է նշանակում «բարձրաձայն արտահայտել են իրենց բողոքը»։ Այդ դեպքում ինչու՞ են Արթուր Դանիելյանն ու մյուսները բերման ենթարկվում ոստիկանական բաժանմունքներ, նրանք էլ էին, չէ՞, իրենց կարծիքը «բարձրաձայն» արտահայտում, ընդ որում, առանց որևէ մեկի վրա հարձակվելու։


Ինչու՞ են իրենց կարծիքներն արտահայտող «սևազգեստ մարդիկ» հետապնդվում ոստիկանության կողմից։ Ինչու՞ ամիսներ առաջ Դավիթ Շահնազարյանը կանչվեց ԱԱԾ։
Հետաքրքիր է, եթե վաղը որևէ մեկը «բարձրաձայն բողոքի» վարչապետից ու նրա թիմակիցներից, այդ գործն է՞լ է կարճվելու, թե՞ Բաղրամյան 26-ից ոստիկանությանն ու ԱԱԾ-ին պարտադրելու են բոլորին աջ ու ձախ փռել ասֆալտին։ Եթե վաղը մի խումբ մարդիկ նման կերպ վարվեն որևէ պաշտոնյայի հետ, հայցի արդյունքն էլի նու՞յնն է լինելու։
Սա օրենքի երկի՞ր է, թե՞ երկակի ստանդարտներով առաջնորդվող փակ բաժնետիրական ընկերություն։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 16603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ