Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ կոռուպցիա

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ կոռուպցիա
21.06.2024 | 09:17

Եթե իրավապահ համակարգի, այդ թվում «անկախ» դատական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը, տարատեսակ հավելավճարները ներկակացվում են իբրև իշխանության գլուխ նստած անձի կամք, այլ ոչ թե պետության պարտավորության կատարում, իսկ դրան զուգահեռ, ստացողներն այդ գումարն ընկալում են որպես կոնկրետ անձի կողմից իրենց ուղղված գումար, ով բազմաթիվ շահեր ու ակնկալիքներ ունի իրենցից, ապա սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա: Ու բացաձակ կապ չունի, որ մի կողմը մյուսին մեր վճարած հարկերից գոյացած գումարն է փոխանցում։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 2628

Մեկնաբանություններ