Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

100 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանն, այսօր պահանջատեր է հինգ հազար տարվա պատմություն ունեցող երկրից

100 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանն, այսօր պահանջատեր է հինգ հազար տարվա պատմություն ունեցող երկրից
18.03.2024 | 16:38

Հենց այսօր, դրածոն Ոսկեպարում է, որ ցույց տա ալիևին` ամեն ինչ իր հունով է գնում։

100 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանն, այսօր պահանջատեր է հինգ հազար տարվա պատմություն ունեցող երկրից։

Եվ մեծ հաշվով այս մասին էր 2018-ի իշխանազավթումը։
Եվ որևէ մեկը չի կարող կոտրել Ադրբեջանի ախորժակը, քանի դեռ մենք չենք հեռացրել այս թուրքադավան իշխանությանը և չենք ձևավորել ազգային միասնության իշխանություն։
ՈՒժեղի հետ են բանակցում, թույլին, առավել ևս կամակատարին, հրահանգներ են տալիս։
Ինքնախաբեությամբ չզբաղվենք. աշխարհով մեկ խայտառակ ենք եղել:

Մենք նաև մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու խնդիր ունենք։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ