Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Լևոնը հազվագյուտ տաղանդ ունի սեփական զավակներին խժռելու

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Լևոնը հազվագյուտ տաղանդ ունի սեփական զավակներին խժռելու
23.02.2013 | 23:12

Կախվածի տանը պարանից չեն խոսում:
Եվ այնուհանդերձ, Լևոնը` հարգարժան առաջին նախագահը, այսօր էլի՛ գերազանցեց ինքն իրեն:
Նա հազվագյուտ տաղանդ ունի սեփական զավակներին խժռելու:
Որքան էլ ցավալի է այս արձանագրումը:
Կազմաքանդելու:
Ինչին ձեռը դիպչում է: Մանավանդ վերջերս:
Արժե՞ր դա հանուն որևէ կուսակցության, որը հաստատ ու աներկբա չի կայանալու:
Արժե՞ր հանուն նրա, որ տաղանդավոր մարդ Վանոյից հետո, և անգամ հանուն նրա ու առաջին հերթին ի հարգանք նրա և նրա երկրից հարկադիր հեռացման, ՀՀՇ-ն այդպես վերացնել և այն էլ հիմա, երբ ամենածանր շրջանը, ամենամեծ ատելության փուլը ՀՀՇ-ն արդեն հաղթահարել-ռեաբիլիտացվել էր:
Ու հիմա` հանուն Լևոն Զուրաբյանի, մարդկանց կենսագրությունը, իրենց պայքարն այդպես ու այդքան ոչնչացներ:
Սա ի՞նչ ոչնչապաշտություն է:
Ինչպե՞ս կարելի է իրեն թույլ տալ և ասել` գեղի կլուբ, աղանդ:
Իսկ ոմանք ահա հենց իր նորաստեղծ այս ՀԱԿ-ն են համարում աղանդ:
Իր մտերիմներն այսօր արդեն քայքայվող հին ՀԱԿ-ն են համարում աղանդ, ինչի համար էլ քանդվեց:
Գեղի կլուբը ո՞րն է:
Դա այդ շարժումը ծնողի, առաջին նախագահի խոսք է՞:
Հեչ Քոչարայնը, որ ընդամենը վերջերս է սկսել գիրք կարդալ, նման բան չէր ասի:
Չէ՛ր անի:
Բա Մատենադարանը հե՞չ չխոսեց Լևոնի մեջ: Հեչ չի խոսո՞ւմ:
Թե՞ մտածում է` քանի որ ՀՀՇ-ն այդ ինքն է, քանի որ ՀՀՇ-ին ինքն է վերջին շրջանում ռեաբիլիտացրել, ուրեմն կարող է նաև ոչ ևս անել:
Իրականում` հանուն ԲՀԿ-ի:
Ու Տեր-Պետրոսյանը կմիանա Րաֆֆիին, երբ «Րաֆֆին գործ անի»...
Իսկ Րաֆֆու «գործը» կլինի այն, որ միանա Գագիկ Ծառուկյանին:
Էդ ժամանակ արդեն էսպես արագ ստեղծված ՀԱԿ կուսակցությունը վազելով կհասնի Ազատության հրապարակ` տեր կանգնելու իր «կեսից շատ» ժողովրդին, որպես նոր էներգետիկա` ոչնչապաշտության:
Ո՞վ կարող էր մտածել, որ Լևոնը` լուսավոր, իմաստուն, մտածող, մատենադարանիստ Լևոնը այսքան կհեռանա ափից... խեդդվելու: Խեղվելո՛ւ համար:
Սա ի՜նչ լյուցիֆերյան մագիա է:

Դիտվել է՝ 5985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ