Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
24.10.2008 | 00:00

ՇԱԲԱԹՎԱ VIP ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Օրերս Երևանում Ռուսաստանի Ֆեդերացիայի նախագահը հանդիպեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահին:
***
ՀԵՔԻԱԹՆ Է ԿԱՆՉՈՒՄ
«Հայֆիլմ»-ից հայտնում են, որ օրերս մարտի 1-ի իրադարձությունները քննող հանձնաժողովում նկարահանվում էր «Շոթա Վարդանյանը և երեք խոզուկները» ֆիլմ-հեքիաթը:
***
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏ
Կարմիր խաչից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ վճռորոշ բանակցություններից առաջ ընդդիմությունը որոշել է Սերժ Սարգսյանի համար հումանիտար կորիդոր բացել:
***
ԴԵՊԻ ԵՐԿԻՐ
Ըստ վերլուծաբանների՝ եթե ռուսաստանյան տարբեր ղեկավարների այցերը Հայաստան այսօրվա ակտիվությամբ շարունակվեն, ապա չի բացառվում, որ մինչև տարեվերջ Երևան գալու հերթը հասնի Պյոտր I-ին, Լենինին, Բրեժնևին և Ելցինին:

Դիտվել է՝ 14595

Մեկնաբանություններ