Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Երկրում տիրող անտերխանայի ու կրիմինալ վակխանալիայի թեման տեղը տեղին դաղել էր

Երկրում տիրող անտերխանայի ու կրիմինալ վակխանալիայի թեման տեղը տեղին դաղել էր
12.09.2024 | 13:35

Կառավարության նիստի էսօրվա գյալաջին ուղիղ համեմատական ուներ երեկվա ԱԺ հարցուպատասխանի հետ. միանգամից զգացվում էր, որ երկրում տիրող անտերխանայի ու կրիմինալ վակխանալիայի թեման տեղը տեղին դաղել էր:

Քափ ու քրտիք մտած՝ է՛լ դատախազ, է՛լ Վահեի տեղակալ, է՛լ Խաչատրյան Սասուն, տո դաժե Պապոյան Գևոր, ոգևորված համոզում էին, թե հանցագործության նկատելի նվազում կա, դու հանգիստ եղիր, ուղեղդ տենց թեմաներով մի ծանրաբեռնի:

Ուղիղ 1 ժամ 10 րոպե էս թեմայով տվայտվեցին:

Օրակարգի 3 հարցը քննարկվեց 1 ժամ 45 րոպե: Էսօրվա «կախարդական» միտքը հետևյալն էր՝ «ամենուր մենք դանդաղում ենք, միայն արագ ենք ճանապարհին՝ ավտոն գազ տալիս, մեկ էլ՝ սեղանի շուրջ հաց ուտելիս»:

Դանդաղում ես, դրա համար էլ աշխարհաքաղաքական «օֆսայդում» ես՝ ով ոնց ասես տշում ա: Դանդաղում ես, դրա համար հետդ վարվում են իրենց հարմար օրակարգով, իսկ քո ուշքն ու միտքը ավտոյով ֆարսաժ անելն ա, մեկ էլ՝ բրդուճդ հուպ տալը:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ