Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ադրբեջանը հրաժարվել է օրակարգը փոխել և ցանկացել է հանդիպել բրիտանական օրակարգով

Ադրբեջանը հրաժարվել է օրակարգը փոխել և ցանկացել է հանդիպել բրիտանական օրակարգով
18.07.2024 | 15:51

Լոնդոնից իրարամերժ հայտարարություններ ենք լսում: Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանին, որ հրաժարվել է Ալիև-Փաշինյան հանդիպումից, հայկական կողմը հանդիպումից հրաժերվելու մեջ մեղադրում է Ադրբեջանին:

Ըստ տրամաբանության, կողմերից մեկը ստում է: Իմ կարծիքով՝ երկու կողմն էլ ճիշտ են ասում: Մենք, բնականաբար, չենք տիրապետում մանրամասներին, սակայն փորձենք հասկանալ տրամաբանությունը:

Հանդիպման նախաձեռնությունը բրիտանական կողմինն է եղել, և, բնականաբար, պետք է բրիտանական օրակարգով այն կայանար:

Բրիտանիան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիարդների ներդրումներ ունի Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում, հիմնականում՝ հանքարդյունաբերական ոլորտում, և պետք է շահագրգռված լինի Միջին միջանցքի հարցով, այսինքն, Հայաստանը հրաժարվի սուվերեն վերահսկողությունից Սյունիքի ռեգիոնում, ինչը նաև Ադրբեջանի պահանջն է:

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի պատվիրակությունը հրաժարվել է այդ օրակարգից և առաջարկել է հանդիպել այլ օրակարգով, Ադրբեջանը հրաժարվել է օրակարգը փոխել և ցանկացել է հանդիպել բրիտանական օրակարգով: Ադրյունքում՝ միմյանց մեղադրում են հանդիպումից հրաժարվելու մեջ: Ըստ երևույթին, խնդիրը հանդիպման օրակարգն է եղել:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 5302

Մեկնաբանություններ