Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Այսօր հանդիպիր Ինձ դեմ առ դեմ

 Այսօր հանդիպիր Ինձ դեմ առ դեմ
14.06.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիս 14

Տե՛ր մեր և Աստված մեր, արա մեզ այնպես, ինչպես Դու ես կամենում, որ լինենք:

Պարագաները չէ, որ նախ փոփոխության կարիք ունեն, այլ` դուք, որպեսզի դրանից հետո միայն պայմանները բնականոն փոփոխության ենթարկվեն:

Առհասարակ ջանք մի՛ խնայեք լինելու այն մարդը, որ Ես եմ կամենում, որ լինեք:

Հետևեք Իմ տված ամեն մի առաջադրանքին:

Ես եմ ձեր միակ առաջնորդը:

Մի կողմ թողեք ձեր մեջ ապրող նեղության ամեն մի զգացում: Ընդունեք յուրաքանչյուր բացվող օր, առանց հետ նայելու:

Օրվա խնդիրները դիմավորեք Ինձ հետ և փնտրեք Իմ օգնությունն ու թելադրանքները` իմանալու համար, թե ինչպես վարվել:

Երբեք հետ մի՛ նայեք, և երբեք վաղվան մի՛ թողեք այն գործը, որի համար ինձնից հանձնարարություն եք ստացել` այսօր անելու:

Դիտվել է՝ 1979

Մեկնաբանություններ