Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Արցախը կործանածի կախիչի «զոհերը»

Արցախը կործանածի կախիչի «զոհերը»
04.01.2024 | 22:11

Նիկոլ Անհողը, ում կառավարման տարիներին Արցախը երկու փուլով նվիրվեց թշնամուն,

կապիտուլյանտ Նիկոլը, ում կառավարման տարիներին Ադրբեջանն օկուպացրել է Երևանի տարածքի չափ Հայաստանի սահմանամերձ տարածքներից,

ազգադավ Նիկոլը, ում կառավարման տարիներին իր իսկ սանձազերծած պատերազմների պատճառով սպանվել է մոտ 6000 մարդ, վիրավորվել է մոտ 15 հազար մարդ, հարյուրավոր մարդիկ գերեվարվել են ադրբեջանցիների կողմից, 150 հազար հայ դարձել է գաղթական,

հակահայ Նիկոլը, ում պատճառով Հայաստանը դարձել է պարտված երկիր,

հայասպան Նիկոլը, ում կառավարման տարիներին Հայաստանը նսեմացված և նվաստացված, չհարգված երկրի է վերածվել,

հայատյաց Նիկոլը, ում կառավարման տարիներին Հայաստանի պետական պարտքն ամեն տարի աճում է 900 միլիոն դոլարով շատ դառնացած է, որ, օրինակ, ուժեղ քաշելով պոկվել է շորի կախիչը կամ էլ հին բասկետբոլի գնդակի վահանակ են տեղադրել սպորտդահլիճում ու այդ պատճառով գործից ազատում է Լոռու մարզպետին ու ևս մեկ չինովնիկի:

Պարզվում է, Արցախը թշնամուն նվիրած հակահայերն ավելի շատ մտածում են "вешалка"-ի մասին, քան հայրենիքի:

Վերը նշված հանցագործությունների և հայրենիքի դավաճանության համար ո՛չ ոք Նիկոլի թիմից ոչ միայն պատժված չէ, այլև ավելին...

Նիկոլ Անհողը յուրահատուկ գիտի իրեն երկրպագող «հոտին»՝ հիմնականում անհայրենիք, ստամոքսով մտածող, փողն ամեն ինչից գերադասող, ծախու, գլխավորը երկրորդականից չտարբերող ու դրանց «քիմքին» համապատասխան էլ գործում է:

Ինքը լավ գիտի, որ իր «հոտի» համար, գեղի գլխավոր ճանապարհի ասֆալտապատելը ու գեղի դպրոցի կախիչի հարցն ավելի կարևոր է, քան Հայաստանը, Արցախն ու ընդհանրապես հայրենիքը:

Ի դեպ, ամեն ինչը գումարով չափող Նիկոլն ու դրա երկրպագուները հաշվե՞լ են, թե քայլիստների կողմից թուրքին նվիրած տարածքներում քանի՞ միլիրադ դոլարի ասֆալտ, շենք-շինություններ և «կախիչներ» կային...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3338

Մեկնաբանություններ