Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Նիկոլն ու իր ընտանիքը Հայաստանում ապրելու իրավունք չունեն»

«Նիկոլն ու իր ընտանիքը Հայաստանում ապրելու իրավունք չունեն»
16.02.2021 | 14:11

Ռուսաստանաբնակ հայությանը խիստ հուզում է Հայաստանի իրավիճակը։ Այդ անհանգստությամբ է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ այնտեղ ապրող մեր հայրենակիցները փորձում են Հայաստանում ներքաղաքական միավորներ ստեղծել և ուղղել ծայրաստիճան անմխիթար վիճակում հայտնված հայրենիքի ողնաշարը։

Ղրիմի կամավորականների միության ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱՐՏՈՅԱՆԸ նրանցից մեկն է, որը «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հիմնադիրներից է։ Նրա հետ «irates.am»-ը զրուցել է այս քաղաքական նախաձեռնության, նպատակների և ներքաղաքական զարգացումների շուրջ։


-Պարոն Մարտոյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում, ի՞նչ եք փորձում շտկել։
-Այո, փորձում ենք իրավիճակ շտկել, քանի որ այն, ինչ այսօր և արդեն 3 տարի կատարվում է, մտածող հայությանը, սփյուռքին կտրականապես դուր չի գալիս։ Վարչապետի պաշտոն զբաղեցրած անձը երկերեսանի է, ազգային շահերից բխող քաղաքականություն չի վարում։ Դրա պատճառը հավանաբար մտավոր կարողության բացակայությունն է և այլ տերերին ծառայելը։ Նա մեր երկիրը տարավ պատերազմի, մեր երկրի հեղինակությանը կապիտուլյանտի անուն կպցրեց։
-Ինչպե՞ս, ի՞նչ քայլերով եք փորձելու պայքարել այս իշխանության դեմ։
-Մենք արդեն շարժում ենք ստեղծել, որտեղ կան 7-8 կուսակցություններ՝ կապ չունի, թե այդ կուսակցություններն ինչքան անդամներ ունեն։ Ես գիտեմ ինձ և թույլ չեմ տա, որ այդ միավորման անդամները երկակի խաղ խաղան։ Համ մեր խաղը խաղան, համ մյուս ընդդիմադիր ուժերի։ Այսօր ես շատ քիչ ընդդիմադիր քաղաքական ուժ եմ տեսնում, որոնք անկախ են։
-Կա 17 կուսակցությունների միավորումը, ինչու՞ չցանկացաք նրանց հետ միասնական պայքարել օրվա իշխանության դեմ, ի վերջո, երկու կողմն էլ նպատակ ունի իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։
-Այնտեղ իրական ընդդիմադիր ուժ չեմ տեսնում։ Իրենք կարծես միտումնավոր գնում են ժողովրդի ընդվզումը մարելու ճանապարհով։ 20-30 հազար ժողովուրդ էր ոտքի ելել, ինչու նրանց տուն ուղարկեցին։ Էլ ինչ հետո հավաքվենք, հավաքվել էին էլի։
-Ինչո՞վ եք բացատրում այդ հապաղումը, քայլերի հետաձգումը։
-Արհեստականորեն մարդկանց ըմբոստությունը մաշեցրին, ինչը հանգեցրեց մարդկանց հիասթափության։
-Դուք իշխանափոխության հստակ, ծրագրած քայլեր ունե՞ք։
-Մենք առաջ ենք գնալու միայն սահմանադրական ճանապարհով։ Գիտե՞ք՝ մեր շարժման հիմնադրման օրը, երբ երթ իրականացրինք, քանի ոստիկան էին մեր դեմ հանել։ Եթե 17 կուսակցությունների դեմ 2 հազար ոստիկան էին հանել, մեր դեմ՝ 5 հազար ոստիկան, 2 ԲՏՌ։ Երբ ոստիկանության բարձրաստիճան ղեկավարներից մեկին հարցրել էին, թե ինչու էին այդքան ոստիկան հանել մեր դեմ, ասել է․ «Դուք գիտե՞ք, թե նա ով է»։ Լավ է, որ ինձնից վախենում են։ Ինձ թշնամի են համարում Ադրբեջանի, Ուկրաինայի, Թուրքիայի իշխանությունները, որոնք նաև միջազգային հետախուզում են հայտարարել։ Եթե այս իշխանություններն էլ են նույն կերպ ինձ վերաբերվում, նշանակում է նրանք էլ են սպասարկում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին։
-Հայաստանում նոր ստեղծված ուժերին միշտ տեղավորում են որևէ մեկի պրոյեկտ լինելու մեջ։ Ձեզ համարում են ռուսական պրոյեկտ, ի՞նչ կասեք։
-Դա անհեթեթություն է։ Ավելին, ՌԴ կառավարությունը չի խրախուսում իմ քայլերը, նույնիսկ քննադատում են, թե լինելով ՌԴ քաղաքացի, ինչու եմ խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իսկ իմ պատասխանը հետևյալն է․ «Երբ իմ էթնիկ հայրենիքը ծանր պայմաններում է, ես պարտավոր եմ լինել առաջին շարքերում։ Երբ էլ դրա անհրաժեշտությունը լինի»։
-Դուք նաև պատերազմի օրերին էիք Հայաստանում և նաև առաջնագծում։ Ի՞նչ տեսաք այդ օրերին։ Այսօր շատ քննարկվող հարցերից մեկն էլ այն է, որ տեղի է ունեցել դավաճանություն և Հայաստանին ծրագրված պարտության են տարել։
-Այո, համամիտ եմ այդ գնահատականի հետ։ Նիկոլն ու իր կառավարության անդամները դավաճան են, որովհետև մեր բանակին նախապատրաստված տարան պարտության, տղերքին տարան մսաղացի բերան։ Սուտ է, որ նրանք չգիտեին, թե ինչ է կատարվելու։ Միտումնավոր, ծրագրավորված, պարտադրված պարտության են տարել։
-Տեղի ունեցածի հանդեպ Ռուսաստանի հայերն ի՞նչ վերաբերմունք ունեն։
-Միայն Ղրիմից 37 մլն ռուբլի էր ուղարկվել Հայաստան՝ որպես օգնություն։ Մոտավորապես 500 հազար դոլարից ավելի։ Պատկերացրեք, թե ողջ Ռուսաստանից ինչքան գումար է փոխանցվել։ Սա արվել է այն ակնկալիքով, որ այդ փողը կուղղվի վերազինմանը, զինվորներին, պատերազմից տուժածներին օժանդակելուն։ Երբ եկա ու պատերազմի ժամանակ տեսա զինվորի վիճակը, սպառազինության մակարդակը, հասկացա, որ 100 տոկոսով ծախված պատերազմ է։
-Գումարները նպատակին չե՞ն ծառայել, տեղ չե՞ն հասել։
-Իհարկե, ոչ։ Դրանք ուղղվել են պարգևավճարներին ու 13-րդ աշխատավարձերին։ Այս տեսակ մարդկանց չեմ կարող հրապարկման համար մի կոռեկտ բառ գտնել ու ասել։ Այդ երեսփոխանները, նախարարները, որոնց ձեռքը գնացել է ստանալ այդ պարգևավճարը, անամոթ, աննամուս մարդիկ են։ Նրանք մի գրամ հայրենասիրություն, ինքնասիրություն չունեն, նրանք մեկ օրվա, թիթեռի կյանքով ապրող մարդիկ են։ Այսօր կերան, փորները կուշտ է, տատուս ասած, տակները չոր, լավ է։ Սա է նրանց կյանքը։ Բայց վաղը գալու են մարդիկ, որոնք հարցնելու են՝ բա բկներիդ չէ՞ր կանգնում այդ կերածը։ Դուք չե՞ք տեսել, թե թուրքերը ինչպես են ձեռ առնելով խոշտանգում մեր տղերքին։ Հիմա անգամ գերիների հարցերով չեն զբաղվում, որովհետև Նիկոլի դեմքը դրանով կպատռվի ու պարզ կլինի, թե որքան զոհ ունի հայկական կողմը։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների, մենք ունենք 8000-8500 զոհ։
-Ինչու՞ են թաքցնում այդ թիվը։
-Սոցիալական բունտից են վախենում։ Երբ 100 տոկոսով ճշտվում են գերիների թիվը, անհետ կորածներին էլ գերիների մեջ չեն փնտրելու և հստակ թվով պարզվելու է, թե որքան զինվոր է զոհվել։ Այս պարագայում արդեն ոտքի կկանգնեն նաև անհետ կորած զինվորների ծնողները։
-Ո՞րն է լինելու Ձեր առաջիկա գործողությունները։
-Ես արկածախնդիր չեմ։ Ոչ էլ մելանխոլիկ, որ նստեմ ու սպասեմ, թե Աստված վերևից ինչ պիտի ուղարկի։ Նիկոլն ու իր ընտանիքը Հայաստանում ոչ միայն ապրելու իրավունք չունեն, այլև Աստծո ստեղծած աշխարհում այդ ստախոսն ապրելու տեղ չունի։ Սահմանադրական ամեն քայլ անելու եմ, որ Նիկոլ Փաշօղլին դուրս վռնդվի իշխանությունից։ Ամեն ինչ անելու ենք նաև, որ երկրի սահմաններից դուրս չգա, այլապես մի քանի օրվա մեջ հետ կբերենք ու կդատենք։


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 200520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ