18.04.2024|
08:19
Անկեղծ ասած՝ էս ամբողջ պատմության մեջ ընդամենը մի բան կա, որ ոչ թե զզվանք, այլ զարմանք ա առաջացնում. ի՞նչ գործ ուներ Ազգային ժողովի պատգամավորն ավտոբուսում՝ ամբոխի մեջ։ Մենք ոչ Նորվեգիա ենք, ոչ էլ Շվեդիա։ Փառք Աստծո՝ մեր բարգավաճ երկրում մարդիկ նորմալ փող են աշխատում ու կարող են իրենց թույլ տալ սեփական մեքենա ունենալ։ Էն էլ՝ Ազգային ժողովի պատգամավորը։ Ո՜վ չգիտի, որ ոմանք նույնիսկ սեփական մեքենատրակտորային կայան ունեն՝ սեփական վարորդներով, նաժիշտներով, հարճերով, ներքինիներով ու նազիր-վեզիրներով։ Նենց որ՝ էդ հարցը մութ մնաց։