Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Սա դիագնոզ է ու անջնջելի խայտառակություն

Սա դիագնոզ է ու անջնջելի խայտառակություն
24.02.2024 | 18:33

Պատկերացնում ե՞ք, որ հանկարծ Լևոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը իրենց ժամանակնեում վեր կենային ու հայտարարեին, թե արտագնա աշխատանքի մեկնողները պետք ա հարկ տան, թե չէ իրենք իրավունք չեն ունենա անցնել օդանավակայանի ճամփով, որովհետև, եթե առանց հարկ տալու անցնում են էդ ճամփով՝ էդ ճամփեն մաշում ա։

Մի հատ պատկերացրեք, թե ինչ կկատարվեր։ Կշշմեին մարդիկ, կմտածեին՝ առողջ մարդ էր, էս խի՞ գժվավ։

Կամ լավ, ասենք, նման բան ասեր Վրաստանի վարչապետը, նման բան ասեր Ադրբեջանի նախագահը, նման բան ասեր Կիմ Չեն Ընը։

Եթե հանկարծ ինչ-որ մեկը մոտավոր նման բան ասեր՝ սրան կմեկուսացնեին հանրությունից, ընդ որում, առողջապահության նախարարի հրամանով կմեկուսացնեին, կփակեին հոգեբուժական հիվանդանոցում ու նա երբեք էլ էնտեղից դուրս չէր գա։

Սա դիագնոզ ա, ու էս ամեն ինչը անջնջելի խայտառակության ա իրականության և պատմության համար, սա մի ամբողջ ժողովրդի նվաստացում ա։

Վահրամ Սահակյան

Դիտվել է՝ 3774

Մեկնաբանություններ