«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

90-ականների փառավոր հաղթանակներից հետո, մենք հասանք ողորմելիության կետին ու հիմա մոլորված չգիտենք թե ինչ պիտի արվի

90-ականների փառավոր հաղթանակներից հետո, մենք հասանք ողորմելիության կետին ու հիմա մոլորված չգիտենք թե ինչ պիտի արվի
09.04.2023 | 10:48

Ահավոր գզվռտոց է․․․ պայքար, թե ով ավելի նողկալի բառերով «կնախշի» մյուսին։ ՈՒ ցավալին գիտե՞ք որն է, որ ոչ մի կողմի գզվռտոցի մեջ չի երևում տառապած, վիրավոր Հայրենիքին օգնելու, օժանդակելու գոնե մի բառ։ Ոչ իշխանությունն է իր տեղում, ոչ էլ «ընդդիմությունը»․․․մեկը մյուսին լավ էլ արժանի են, իսկ այդ իրար բզկտող պայքարում տուժում է երկիրը։ Օր օրի հողեր ենք կորցնում և ապշում ես, երբ լսում ես երկրի առաջին պատասխանատու մարդուն, թե դրանք նրանցն են եղել։

Սահմանամերձ գյուղերը կամաց-կամաց դատարկվում են, բայց պատճառն այն չէ, որ գյուղացին չի ուզում պաշտպանել իր գյուղը, այլ այն, որ վստահություն չունի վաղվա օրվա համար, որ կայուն, համարձակ և վճռորոշ խելացի և հույս ներշնչող որոշումներ չեն երևում։

90-ականների փառավոր հաղթանակներից հետո, մենք հասանք ողորմելիության կետին ու հիմա մոլորված չգիտենք թե ինչ պիտի արվի։ Ոչ ոք չի ուզում համախմբվի մեկ ընդհանուր գաղափարի՝ Հայրենիք կորցնելու գաղափարի շուրջ։

Խնկոյանի «ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԻ» նման, բոլորը միայն ճառ ասող, իրար քննադատող են, գործ անող չի երևում։ Իհարկե կան օբյեկտիվ և սուբյեկտիվ շատ պատճառներ, բայց միևնույն է դա էլ չի արդարացնում այսօրվա վարած անհասկանալի քաղաքականությունը։

Խորը տագնապ եմ ապրում Երկրիս, մեր բոլորի երեխաների, թոռների վաղվա օրվա համար․․․

Իմ ընտանիքն ու մեզ նման շատերն ամուր կառչած մնացին այս հողին և չեն էլ պատրաստվում հեռանալու, բայց միևնույն է, սրտներումս մշտապես տագնապ կա վաղվա օրվա համար։

Մենք այդպես էլ քաղաքացիական հասարակություն չդարձանք, մնացինք կռացած խնդրողի դերում․․․

Թամարա ԽՈՅԵՑՅԱՆ

Հ. Գ.- Ինչևէ, բացվող ԼՈՒՅՍԸ բարի լինի․․․կներեք, որ մի քիչ տխուր ԲԱՐԻ ԼՈՒՅՍ եղավ․․․

Դիտվել է՝ 2483

Մեկնաբանություններ