ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Քարոզչական դաշտում մեզ «սպանում» են մեր փողերով

Քարոզչական դաշտում մեզ «սպանում» են մեր փողերով
30.09.2024 | 16:19

Հանրային հեռուստաընկերությունը բոլոր իշխանությունների օրոք չի փայլել օբյեկտիվությամբ, բայց հիմա այն ոչ միայն օբյեկտիվ չէ, այլև ծառայում է հայ ժողովրդի և Հայաստանի կենսական շահերի դեմ:

Փաշինյանի իշխանության օրոք և շնորհիվ՝ Հանրային հեռուստաընկերությունը դարձել է հակահայկական, պրոթուրքական քարոզչության հարթակներից մեկը: Այստեղ են ծնվում ամենակեղտոտ քարոզչական թեզերը, այս հեռուստաընկերության եթերում են օրուգիշեր թշնամական թեզեր առաջ մղում Արևմուտքի և Թուրքիայի «բանախոսները»: Հենց հանրային կոչված հեռուստաընկերության եթերից են հնչում հակաարցախյան ելույթներ։

Ոմանք կարող են կարծել, թե կարելի էր, իհարկե, առանձին չֆիքսվել Հանարային հեռուստաընկերության վրա, քանի որ այս բովանդակությամբ մի քանի հեռուստաընկերություններ են գործում, եթե չլիներ մեկ բայց` Հանրայինը ֆինանսավորվում է պետական բյուջեից, այսինքն՝ մեր բոլորի գրպանից:

Ստացվում է՝ Հայաստանի քաղաքացիները ֆինանսավորում են լրատվամիջոց, որն աշխատում է Հայաստանի ազգային շահերի դեմ: Նման իրավիճակի վերաբերյալ ժամանակին հետաքրքիր կարծիք է արտահայտել ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից Թոմաս Ջեֆերսոնը. «Մարդուն հարկադրել հանգանակություն տալ այն կարծիքների տարածման համար, որոնց նա չի հավատում և որոնք ատում է, մեղք է և բռնապետություն»:

Այս իրավիճակն իսկապես խորհելու տեղիք է տալիս: Փաստորեն, մեզ քարոզչական դաշտում սպանում են մեր իսկ փողերով: Այն շատ նման է իրավիճակին, երբ բռնատիրական երկրներում մահապատժի ենթարկված քաղաքացուն սպանած փամփուշտի գումարը գանձում էին իր ընտանիքից: Սա սադիզմ է Հայաստանի քաղաքացու նկատմամբ։

Իշխանության փոփոխությունից հետո եկող իշխանությունը ոչ միայն պետք է մաքրի հանրային հեռուստաընկերությունը կուտակված կեղտից, ոչ միայն այդ հեռուստաընկերության պատասխանատու պաշտոնյաները պետք է կանգնեն դատարանի առաջ, այլև պետք է փոխի մոտեցումը դրա ֆինանսավորման մասով:

Քաղաքացիներն իրենք պետք է որոշեն, թե որ հեռուստաընկերություն գնան իրենց հարկերը: Մարդիկ իրենք պետք է որոշեն, թե ի՞նչ են ուզում լսել-տեսնել։ Այս պարագայում ոչ միայն կվերանա հանրային միջոցների հաշվին իրականացվող թուրքական կամ օտարամոլ քարոզչությունը, այլև կվերանա տասնամյակներ շարունակ եղած արատավոր պրակտիկան, երբ հանրության փողերով պահվող լրատվամիջոցը ծառայում է օրվա իշխանություններին։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 3737

Մեկնաբանություններ