ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կայծակի հարվածի պատճառով բազմաթիվ երկրներում վթարային ռեժիմով կանգնեցվում են ատոմակայաններ

Կայծակի հարվածի պատճառով բազմաթիվ երկրներում վթարային ռեժիմով կանգնեցվում են ատոմակայաններ
31.08.2024 | 12:05

Քանի որ էներգահամակարգից Հայկական ԱԷԿ-ի վթարային անջատումը բազմաթիվ զգացմունքային մեկնաբանությունների առիթ է ստեղծել, բերեմ որոշ պարզաբանումներ:

Նախ՝ ինքս որևէ դավադրություն չեմ բացառում: Բայց մասնագիտական օբյեկտիվությունը ստիպում է փաստել, որ.

1. կայծակի հարվածի վերաբերյալ պաշտոնական վարկածը հեռու չէ իրականությունից: Միջազգային պրակտիկայում նման միջադեպերը բազմաթիվ են: Գրեթե ամեն տարի կայծակի հարվածի պատճառով վթարային ռեժիմով կանգնեցվում են ատոմակայաններ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում և այլն: Միջինացված պատկերը հետևյալն է. կայծակը հարվածում է օդային գծին, միանում է պաշտպանության համակարգը, ինչի հետևանքով անջատվում է գեներատորը: Որպես կանոն, օբյեկտի աշխատանքը վերականգնելու համար անհրաժեշտ է մի քանի օր,

2. ԱԷԿ-ի կոնսերվացումը տեղի չի ունենում մեկ ակնթարթում: Դա ժամանակատար ու ծախսատար գործընթաց է: Մոտավոր հաշվարկներով՝ Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացումը կարող է արժենալ մինչև 400-450 մլն ԱՄՆ դոլար, այն էլ առանց օգտագործված միջուկային վառելիքի ուտիլիզացման: Նկատենք, որ Գերմանիայում 17 ԱԷԿ-ի կոնսերվացումն ու ապամոնտաժումը գնահատվել է 18 մլրդ եվրո:

Իհարկե, հայկական «խաղաղ ատոմը» այսօր կանգնած է բազմաթիվ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջ: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ԱԷԿ-ը բարդագույն տեխնոլոգիական օբյեկտ է, որի կոնսերվացումը տեղի չի ունենալու կոճակի սեղմմամբ:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 4017

Մեկնաբանություններ