Տիգրան Թորոսյանի տրտունջը, կամ «ՀԱՄԼԵՏ»- 2008
Ըստ թատերագետների` այս օրերին ԱԺ-ում նույնպես ընթանում է Շեքսպիրյան փառատոն` «Լինել, թե չլինել» կարգախոսի ներքո:
***
ԽԵՂՃ ՄԱՇԱ
Ըստ հայ կենսաբանների` Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ փղերը սատկում են, մկները՝ բարգավաճում:
***
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ
Ասում են՝ Գյուլի այցից հետո ՀՀ սփյուռքի կոմիտեն վերանվանվելու է ՀՀ սփյուռքի և թուրքի կոմիտե:
***
ԽԱՍիԱԹԻ ՀԱՄԱՁԱՅՆ
Ըստ Վարդան Օսկանյանի` ռուսաստանյան «PBK» ամսագրում տպագրված Անդրեյ Ակիմովի նկարը սխալ էին թարգմանել:
***
ՀԱՄԱՐՅԱ ԱՄԵՐԻԿԱ
Ըստ միջազգայնագետների` Երևանի Կենտրոնի համայնքապետի ընտրությունները նման են ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին. երկու տեղում էլ ընտրությունները կատարվելու են черный-ի և սպիտակի միջև:
***
ՄԵՐ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՈՒՐԻՇ Է
Ըստ հայ մաթեմատիկոսների` Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Թուրքիային և Իսպանիային պարտվել է немецкий счет-ով: