Այս գորգն 822 տարեկան է, պատրաստվել է 1202 թ. Գարդման գավառի Բանանց (օկուպացված է 1988 թ.) հոյակերտ գյուղում:
Եթե նկատի ունենանք, որ այս գորգի արարումից շատ առաջ էլ՝ մ.թ.ա. 5-րդ դարում էլ ենք գորգեր ստեղծել, որը հայտնաբերվել է «Արենի-1» հնավայրում, և նկատի ունենանք նաև, որ հիմա Հայաստանի տեքստիլ պահանջները բավարարվում են Չինաստանից, Ռուսաստանից, Բանգլադեշից և, որ ամենասարսափելին է, Թուրքիայից ներկրված թելերով, գործվածքներով ու այլ կտորեղենով, զարհուրանքով կհասկանանք, թե ինչպես է արարողը դառնում սպառող: Ի դեպ, Համո Սահյանը մի առիթով ասել է.
«Սպառողը գող է, իսկ գողը հայրենիք չունի»:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ