«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Այդպես միշտ պետք է թքեն երեսիդ, իսկ դու կուլ տաս այդ նվաստացումն ու քութիկի պես ծառայես դրանց

Այդպես միշտ պետք է թքեն երեսիդ, իսկ դու կուլ տաս այդ նվաստացումն ու քութիկի պես ծառայես դրանց
04.06.2023 | 09:23

Կերա՞ր, Նիկո՛լ...

Լա՞վ ես, գո՞հ ես...

Հպա՞րտ ես...

Էրդողանը երդմնակալության ժամանակ մոռացել է Փաշինյանին և չի դիմել՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների անունները թվարկելիս:

Ի՜նչ աստիճանի աննամուս ու թրքասեր պետք է լինի «մարդը», էլ չեմ ասում, երկրի ոչ բարով ղեկավարը, որ իր երկրի քաղաքացիներին կոտարած և հպարտությամբ դրա մասին հայտարարած ստահակի երդմնակալությանը ՎԱԶԻ:

Էլ չեմ խոսում այն մասին, որ օրեր առաջ քեզ տեղափոխող ինքնաթիռին երկու արգելքից հետո նոր թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք:

Քիչ է քեզ, Նիկոլ...

Այդպես միշտ պետք է թքեն երեսիդ, իսկ դու կուլ տաս այդ նվաստացումն ու քութիկի պես ծառայես դրանց՝ կատարելով դրանց քմահաճույքներն ու պահանջները:

Քանզի պետության վախկոտ, կապիտուլյացիա ստորագրած ղեկավարի համար դա էլ շատ՝ մեծ պարգև է:

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Հավատա, Նիկո՛լ, մենք չենք կործանվի, մեր պետությունը ոտքի կկանգնի, իսկ դու մտածիր՝ դու կադաստրի վկայական կունենա՞ս:

Դիտվել է՝ 2479

Մեկնաբանություններ