Հուլիսի 5-ին շրջանների զգալի մասում, 6-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում` հուլիսի 5-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Հուլիսի 6-9-ին տեղումների հավանականությունը փոքր է: