ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Քաղաքական շառլատանների ժամանակը

Քաղաքական շառլատանների ժամանակը
06.02.2009 | 00:00

ԱՐՁԱԳԱՆՔ
Մեր երկրում քաղաքական միջավայրի աղտոտվածությունն արդեն իրողություն է, իսկ դրա հետագա աղտոտման դեմն առնելը` չափազանց դժվար։ Միջավայրը ծովի նման ինքնամաքրվելու ունակություն, իհարկե, ունի (դուրս է հանում իր միջի աղբը` ապականելով միայն ափերը), սակայն հասարակական միջավայր արտանետված աղբն այդքան հեշտությամբ չի մաքրվում, մնում է հանրության գիտակցության մեջ, դանդաղ լուծվում է` թունավորելով ամբողջ զանգվածը։
Այս տխուր իրողությունը հիմնավորեմ կոնկրետ փաստով։ Եվրախորհրդում մեր պատվիրակության անդամներից մեկը` դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ի լուր աշխարհի հայտարարեց, թե խորհրդային իշխանությունը, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետականորեն վարկ տալով հայրենադարձությանը, մարդկանց ուղղակի գնացքից իջեցնում և անմիջապես աքսորում էր` նպատակ ունենալով ընդհանրապես ողջ հայ ժողովրդին տարհանելու Ալթայի երկրամաս։ Ավելացրեց նաև, որ սրանք փաստեր են և հայտնի են բոլորին։
Քաղաքական այս այլանդակ սուտը ոչ միայն խորհրդային իշխանությանը վարկաբեկելու, այլև Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստան ներգաղթած ծպտյալ դաշնակցականների ստոր բանսարկությունները սքողելու նպատակ ուներ։
Խորհրդային Հայաստանի իշխանությունները մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու գործն սկսել են դեռևս 1921 թվականից։ Դրանք ծանր, դաժան տարիներ էին, սակայն խորհրդային կառավարությունը գնաց այդ քայլին` ազգահավաքության առաքելությամբ։ Ընդհանուր առմամբ, Հայաստան եկավ մոտ 3000 մարդ, որոնց բնակեցրին Ալեքսանդրապոլի, Ղամարլուի, Վեդու և այլ տարածքներում։ 1922-ին ևս հայրենադարձվեց 3000 մարդ, 1923-ին` 1000, 1925-ին` 5016... Մինչև 1936-ը հայրենիք գաղթեց 42286 սփյուռքահայ, իսկ 1921-ից մինչև անցած դարի վերջը` շուրջ 200 հազար։
Ահա սա չի կարողանում մարսել դաշնակցությունը և պատասխանում է ատամների կրճտոցով, քանի որ 1949-ին աքսորվածները եղել են հիմնականում դաշնակցական ծպտված պրովոկատորներ, Հայրենական պատերազմի տարիներին ֆաշիստական բանակի կազմում ընդգրկված հայկական լեգեոնի զինվորականներ` իրենց ընտանիքներով (ընդհանուր թվով մոտ 12 հազար մարդ)։
Լավ կլիներ, որ այս իրողությունների մասին հիշատակեր պարոն Ռուստամյանը, իրողություններ, որոնք, իրոք, հայտնի փաստեր են, և բոլորը գիտեն դրանց մասին։ Այնպես որ, ընկեր դաշնակցականներ, ձեր գլխացավն ինքներդ բուժեք, և կարիք չկա դրանք բարդել ուրիշների առողջ գլուխներին։
Լիպարիտ ԿԱՐՃԻԿՅԱՆ
ՀԿԿ կենտկոմի բաժնի վարիչ

Դիտվել է՝ 3373

Մեկնաբանություններ