ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեր պետականությունը չի կարող հիմնվել պատվի կոդեքսների բացակայության վրա

Մեր պետականությունը չի կարող հիմնվել պատվի կոդեքսների բացակայության վրա
27.09.2024 | 08:25

Բրիտանական պետականության հիմքը և հաջողության գլխավոր գրավականը պատվի կոդեքսներն էին։ Հռոմեական պետականությունը նույն հիմքի վրա էր կառուցված, իսկ երբ այդ կոդեքսները սկսեցին լղոզվել, պետությունն էլ համահունչ կերպով սկսեց անկում ապրել։

Ռուսական կայսրությունը ամենակոռումպացված և ամենաանարդյունավետ պետականությունն էր։ Եվրոպայում բոլորը զարմանում էին, թե ինչպես այդ համակարգը կարող էր ինքն իրենով չփլուզվել։ Սակայն, այդ անարդյունավետության հետ մեկտեղ, գոյություն ունեին պատվի կոդեքսներ, որոնց համար մարդիկ դուելների էին գնում։ Արդյունքում, պարադոքսալ կերպով, անարդյունավետ համակարգը միաժամանակ հանդիսանում էր շատ ուժեղ պետականություն, որը կարողացավ Նապոլեոնին հաղթել։

Թուրքի ձեռքեր պաչելը, նույնիսկ ամենառեալպոլիտիկ տեսանկյունից նայելով, մեզ տանում է դեպի ուղիղ կործանման։ Ինչպես Չերչիլն էր ասում՝ «անպատվություն ընտրողը ստանալու է և՛ անպատվություն, և՛ պատերազմ»։

Մեր պետականությունը չի կարող հիմնվել պատվի կոդեքսների բացակայության, անբարոյականության և երկակի ստանդարտների սովորականության վրա։ Առանց թուրքի էլ այն ինքն իրենով փլուզվելու է։

Մեր պայքարի հիմքը արժեհամակարգային է։ Մեր և նիկոլների միջև կա պարզ մարդկային արժեքային անդունդ։ Նիկոլները նրանք չեն, ովքեր 2018-ին նիկոլ են ընտրել, այլ նրանք, ովքեր կիսում են նրա գլխավոր՝ անխուսափելիության նարատիվը և համահունչ են նիկոլական արժեքներին։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ