ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ, ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԼՈՒԾԵԼՈՒ ՌԵԱԼ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ, ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԼՈՒԾԵԼՈՒ ՌԵԱԼ ՃԱՆԱՊԱՐՀԸ
03.04.2024 | 18:01
Հայաստանն աշխարհի բացառիկ երկրներից է, որտեղ հաջողվեց 80 տոկոսից ավելի պրոռուսական կողմնորոշում ունեցող բնակչության զգալի հատվածի տրամադրվածությունն ընդամենը հինգ տարվա ընթացքում տրամագծորեն բեկել, ազգային գաղափարախոսությունը վերացնել, ներշնչել, որ կարող ենք առանց բանակի, անվտանգային համակարգի, ազգային շահերի ու գաղափարախոսության, ռազմավարական դաշնակցի, այսպես ասած, ուտել-խմելով, թվացյալ խաղաղության օրակարգով ապրել ու բարգավաճել այս բարդ տարածաշրջանում` ընդ որում սեփական ազգի ցեղասպան Թուրքիայի հովանու ներքո, առանց որևէ մեղանչման, զիջում ստանալու:
Սա Ռուսաստանի հետ խորքային հակասության մեջ գտնվող հավաքական Արևմուտքի կողմից տրված մաստեր կլաս էր, որին Հայաստանի նախկին իշխանությունները, այդ թվում անվտանգության մարմինները և հենց Ռուսաստանը Հայաստանում գործող իր ներկայացուցչությամբ պարզապես չկարողացան հակազդել, դիմակայել:
Հակառուսականության այս գործընթացը բուռն ընթացքում է: Այն տրամաբանական ավարտին կհասցվի, երբ ռուսները վերջնականապես դուրս կմղվեն տարածաշրջանից, Հայաստանն էլ սկզբում դե ֆակտո, այնուհետ դե յուրե կդրվի Թուրքիայի իրավասության ներքո:
Կիրառվում է պարզ բանաձև` ներսում հետապնդվում-ջարդվում են բոլոր ազգային և Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ձգտող ուժերը, դրսում վարկաբեկվում են ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, սառեցվում են կոնտակտները, անվտանգային կապերը` դրանով իսկ հակառակորդի առջև բացելով մեր դռները, հլու ենթարկեցնելով պարտադրվող կապիտուլյացիայի:
Զավեշտն այն է, որ Ռուսաստանին դուրս մղելով հանդերձ` հավաքական Արևմուտքն անվտանգության որևէ երաշխիք մեզ չի տրամադրում: Առևտրի պարզ կանոններով նույնիսկ չեն ասում, թե դրա դիմաց ինչ կտան մեզ` կփրկվենք արդյոք բռնի կամ փափուկ ուժի գործադրմամբ նվաճումից, կլինենք ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ուղիղ հովանու ներքո:
Վիճակն իսկապես օրհասական է, նաև` պատմական, ու ընդամենն ունենք ընտրության երեք ճանապարհ`
1. համակերպվել իրողության հետ, դադարել վարվող քաղաքականությանը հակադրվելուց, ազգային շահերի անտեսմամբ ընդունել փաստացի կապիտուլյացիա և ադրբեջանաթուրքական պարտադրանքի ներքո մարիոնետ իշխանությամբ շարունակել ապրել երկրում, մինչ վերջնականապես կկորցնենք պետականությունը, կձուլվենք Թուրանին,
2. հուսալքվել, հեռանալ Հայաստանից` կիսելով Սփյուռքում ապրող մեր միլիոնավոր հայրենակիցների ճակատագիրը,
3. համախմբվել ու կրկին համախմվել ազգային բոլոր ուժերով` մոռանալով նախկին ու ներկա կեղծ օրակարգը, անհեթեթ տարաձայնությունները: Ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում ուժեղացնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեկտեղված լուծել անվտանգային խնդիրները, ապահովել մեր երկրների շահերն ու ապագան:
Մենք ընտրում ենք երրորդ ճանապարհը: Այս իրավիճակում սա է ռեալ օրակարգը: Հետևաբար չենք երերալու, հասնելու ենք դրան:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

МЫ ВЫБИРАЕМ КОНСОЛИДАЦИЮ НАЦИОНАЛ-ПАТРИОТИЧЕСКИХ СИЛ АРМЕНИИ И РЕШЕНИЯ ВОПРОСОВ БЕЗОПАСНОСТИ СОВМЕСТНО с РОССИЕЙ
Армения – одна из исключительных стран мира, где всего за 5 лет удалось радикально изменить настроения значительной части (около 80%) пророссийски настроенного населения, ликвидировать национально- патриотическую, внушить,что мы можем обойтись без армии, национальной безопасности, идеологии и стратегического союзника. Есть, пить, жить и процветать с мирной повесткой дня в нашем сложном регионе под эгидой Турции, при этом забыть геноцид собственного народа.
На наш взгляд это был мастер-класс коллективного Запада, находящегося в глубоком конфликте с Россией, которому бывшие власти Армении, включая органы безопасности, да и сама Россия со своим представительством в Армении проиграла в идеологической борьбе.
Процесс анти русификации идет полным ходом. Он будет доведен до логического завершения, когда Россия будет окончательно вытеснена из региона, а Армения окажется под юрисдикцией Турции сначала де-факто, а затем де-юре.
Применяется простая формула: внутри страны преследуются все те силы, которые стремятся к добрососедским отношениям с Россией, снаружи дискредитируются структуры ОДКБ, ЕврАзЭС, замораживаются контакты, связи в сфере безопасности, открывая тем самым двери нашему врагу, заставляя капитулироваться перед ним.
Ирония здесь в том, что вытесняя Россию, коллективный Запад не предоставляет нам никаких гарантий безопасности. Не действуют простые правила торговли, а что в замен, будем ли мы находиться под прямой защитой США или Франции?
Ситуация действительно кризисная, историческая, и у нас есть только три пути выбора:
1. смириться с реальностью, перестать противостоять нынешней политике, игнорировать национальные интересы, принять фактическую капитуляцию и продолжать жить в стране под марионеточным правительством, под азербайджано-турецким игом, пока окончательно не потеряем государственность, не ассимилируемся с Тураном,
2. сдаться, покинуть Армению, разделив судьбу миллионов наших соотечественников, проживающих в Диаспоре,
3. объединиться со всеми национальными патриотическими силами, забыть разногласия, в создавшейся геополитической ситуации укреплять союзнические отношения с Россией, вместе с ней решать проблемы национальной безопасности, обеспечивать будущее благосостояние наших стран.
Мы выбираем третий путь. Это реальная повестка на сегодняшний день.
Мы неколебимы и достигнем этого.

ОО Союз офицеров запаса СНБ

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ