ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչպես ծնվեց հրեշը. Անդրանիկ Թևանյան

Ինչպես ծնվեց հրեշը. Անդրանիկ Թևանյան
11.10.2022 | 07:43

Նրանք, ովքեր ժամանակին կողմ էին «Արցախն Ադրբեջանին հանձնենք ու լավ-խաղաղ ապրենք» բանաձևին, այժմ ուզում են լավ-խաղաղ ապրել՝ Սյունիքն Ադրբեջանին հանձնելով․ Նիկոլի հենարանը սրանք են։ Առայժմ լուռ են համաձայնության եկել վերջին բանաձևի շուրջ, բայց շուտով բարձր կգոռան այդ մասին։ Ու այդպես լավ-խաղաղ ապրելով կհասնեն մինչև Երևան, Գյումրի, Վանաձոր...


Էս անբարոյականները 3 տարի առաջ ասում էին «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», իսկ հիմա ասում են, թե Հայաստանն այլևս հնարավորություն չունի ապահովել արցախահայության անվտանգությունը և ձեռքերը լվանում են Արցախից։ Հիմա արդեն սկսել են Սյունիքի հանձնման անոնսը տալ, քանզի կոկորդ են պատռում «Սյունիքը Հայաստան է, և վե՛րջ» թեմայով։


Այս ամենի գնահատականը տալիս պետք է մինչև վերջ ազնիվ լինել։ Եթե մեր ժողովրդի մի մասն ինքնաոչնչացնող մտածելակերպ ունի և գնում է այս ստահակների հետևից, ապա դրա մեղավորը քաղաքական վերնախավն է։


Եթե ժամանակին կոշտ պայքար մղած լինեին հակապետական կոդերի դեմ ու ժողովրդին չօտարեին պետությունից, ապա նիկոլները ոչ միայն չէին լինի ու չէին հայտնվի պետության գլխին, այլ նրանց բարև տալն անգամ ամոթ կլիներ։ Նիկոլին ու իր նմաններին ծնել ու սնել է մեր քաղաքական հիվանդ ու կեղտոտ համակարգը։
«Նիկոլ Փաշինյան» երևույթը մեր քաղաքական համակարգի այլասերվածության, փտածության, անբարոյականության վկայությունն է։

Դիտվել է՝ 7498

Մեկնաբանություններ