«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը կամփոփվի Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմով: Հանրաճանաչ Միքայել Հաննեկեի` սիրո և հավատարմության մասին պատմող դրաման «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր է: Ֆիլմն արժևորվում է հատկապես աշխարհահռչակ դերասանների` Ժան-Լուի Տրենտինյանի, Էմանուելա Ռիվայի և Իզաբել Հուպերտի խաղով: Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմը տարեց զույգի` երաժշտության ուսուցիչներ Աննի և Ժորժի սիրո փորձության պատմությունն է:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կեզրափակվի «Սեր» ֆիլմի մեկ բացառիկ ցուցադրությամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
18.10.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |