«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Խիստ անցանկալի իրողություններ արևմտյան ստրատեգների համար

Խիստ անցանկալի իրողություններ արևմտյան ստրատեգների համար
28.04.2024 | 23:05

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Թեման, ամենայն հավանականությամբ, Հայաստանում ծավալվող հակաիշխանական գործընթացներն են: Իսկ ինչու է այս իրողությունը անհանգստացրել գերհզոր պետության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարին: Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, երկարատև ժամանակ է, որ շատ ինտենսիվ աշխատում են ռուսական ազդեցության գոտիները քայլ առ քայլ կրճատելու և չեզոքացնելու ուղղությամբ: Ինչ ֆանտաստիկ ռեսուրսներ են գործի դրվել Վրաստանում և Ուկրաինայում, բոլորս գիտենք: Հայաստանում էլ, կարծես, հաջողություն է սպասվում: «Լուծվեց» Ղարաբաղի հարցը, այն, ինչն Արևմուտքում համարվում էր Հարավային Կովկասում ռուսական քաղաքական խաղերի հենակետերից մեկը ու նաև Հայաստանին և Ադրբեջանին միմյանց դեմ հանելու և այն որպես ազդեցության, հնազանդեցման լծակ օգտագործելու գործիք: Դրա համար արևմտյան հարթակներում համոզեցին Երևանին ճանաչել ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս և բարձրաձայնել վաղուց մոռացության մատնված Ալմա Աթիի հռչակագիրը: Իսկ 2023 թ. սեպտեմբերյան էթնիկ զտումը և ռուսների հեռանալը էյֆորիկ տրամադրությունների առիթ տվեց: Եթե խառնակիչ ռուսները չկան, ուրեմն ամեն ինչ ok է, և կարելի է անցնել սահմանազատման, քանի դեռ նորից մոսկովյան երկար ձեռքը չի խառնել խաղաքարտերը: Բայց հիմա անցանկալի իրողություններ են առաջացել: Վաշինգտոնին զեկուցել են, որ հայերը դիմադրում են, դիմադրում են մի գործընթացի, որի հովանավորներն էին Ֆոն դեր Լայենը, Բլինքենը և Բորելը, որոնք մեր վարչապետին վերջերս մի քանի հարյուր միլիոնի խոստումներ տվեցին: Դժվար թե Բլինքենին Կիրանցի և Ոսկեպարի խնդիրներն են հուզում, ներկա երրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում դա պարզապես ծիծաղելի է: Վաշինգտոնին անհանգստացնում է այն, որ բողոքական շարժումը ընդգծված հակաարևմտյան երանգներով է ընթանում, դա երևում է շատ հստակ և տեսանելի: Այս գործընթացում Մոսկվային մեղադրելու հիմքեր չկան: Պատահական չէ, որ քաղաքական վերլուծաբանների առավել արմատական արևմտամետ թևը բողոքական շարժումը որակում է «5-րդ շարասյուն», բայց դա արդեն ազդեցություն չի թողնում: Բլինքենն իրավացիորեն է անհանգստանում, որովհետև այս ձևով սահմանների ճշտումը հակակրանք է առաջացնելու դեպի Վաշինգտոն և Բրյուսել: Ծախսված ռեսուրսներն ու ժամանակը կարող են փոշիացվել, որը խիստ անցանկալի իրողություն է արևմտյան ստրատեգների համար: Վրաստանում էլ նոր օրենքի նախագիծ են ընդունել արևմտամետ հասարակական կազմակերպությունները վերահսկելու համար, ուկրաինական ճակատում էլ մեծանում է ռուսական զորքերի ճնշումը: Այս մեծ գլոբալ խնդիրների մեջ՝ Կիրանց ու Ոսկեպար, այ քեզ չար կատակ: Ո՞վ կմտածեր:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2110

Մեկնաբանություններ