Նարեկ Մալյանի բախտը բերել է, որ իրեն չեն դատում, օրինակ, անկլավները հանձնելու կամ Սև լճի ջուրը սեփականաշնորհելու հոդվածով:
Հուսով եմ, որ նոր գործ չեմ հուշում:
Այնուամենայնիվ, Մալյանի գործով դատերը հատուկ խինդ ու ծիծաղի ցերեկույթ են հիշեցնում, որտեղ իրավաբանություն չկա, բայց կա դժվարությամբ փաթեթավորված քաղաքական գործ, իսկ դատական նիստերի սուր հումորն ու ինտելեկտուալ զրույցները Նարեկն ապահովում է:
Մի խոսքով, քանի Նիկոլը կա քաղաքական գործերն առաջին պլանում են լինելու, ընդ որում, դրա մասին ոչ միայն երկրի ներսում են տեսնում և զգում, այլ արդեն միջազգային իրավապաշտպան կազմակերպություներն են իրենց զեկույցներում փաստում:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ