ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայոց պետականությունը փրկելու ճանապարհային քարտեզ

Հայոց պետականությունը փրկելու ճանապարհային քարտեզ
12.03.2024 | 12:31

Ազգային ժողովը անվստահություն է հայտնում փնթի դավաճանին և նրա կառավարությանը և կազմավորվում է ազգային համաձայնության կառավարություն:

Ազգային ժողովն ընդունում է օրենք Սահմանադիր ժողովի մասին:

Սահմանադիր ժողովն կազմավորվում է հետևյալ կերպ՝ 100 պատվիրակ, որից 25-ին նշանակում է Վեհափառ Հայրապետը, 10-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը, 5-ական պատվիրակ նշանակվում են 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահների կողմից: 50 պատվիրակ ընտրվում է բնակչության կողմից՝ սահմանելով որոշակի ընտրական ցենզ:

Սահմանադիր ժողովն ընդունում է միապետական սահմանադրություն (որպես հիմք կարելի է օգտագործել Հորդանանի սահմանադրությունը) և ընտրում Հայաստանի կառավարիչ՝ 3 տարի ժամկետով:

Սյդ պահից լուծարվում են Ազգային ժողովը, կառավարությունը, սահմանադրական դատարանը, բարձրագույն դատական խորհուրդը, հակակոռուպցիոն կոմիտեն, հակակոռուպցիոն դատարանները, կասեցվում է բոլոր քաղաքական կուսակցությունների գործունեությունը, դադարեցվում են նախագահի լիազորությունները:

Հին Հռոմեական Հանրապետության օրինակով, կառավարչին տրվում են դիկտատորական լիազորություններ:

Կազմավորվում է տրիբունալ՝ Արցախի և Հայաստանի տարածքների կորուստի քննության համար, թույլատրվում է մահապատիժը այդ հանցանքների համար:

Վերակագնվում է Հայոց գահը, գահին հրավիրելով Սավոյական դինաստիայի ներկայացուցչի:

Միապետի թագադրության պահից դադարեցվում են կառավարչի և տրիբունալի լիազորությունները:

Հայաստանին վերադարձվում է հայկական անվանումը՝ Հայք կամ Հայոց թագավորություն:

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հ.Գ.1

Բնական է, որ ամեն կետն ունի իր մանրամասն նկարագրությունը:

Հ.Գ.2

Ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու համար կազմակերպվում է ինքնապաշտպանություն, խաղաղությունը կարող է լինել միայն արդարացի և ընդունելի Հայ ազգի համար:

Հ.Գ.3

Ապօրինի ձեռքբերված գույքը ազգայնացվում է առանց դատավարությունների, եթե դրա արժեքը գերազանցում է 2 միլիարդ դրամը: Մնացած բոլոր դեպքերի համար սահմանվում է հարկային և ֆինանսական համաներում:

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ