Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Կրկնակապիտուլյանտի թիմի նման պահվածքը վերջում հանգեցնելու է քաղաքացիական զինված բախման

Կրկնակապիտուլյանտի թիմի նման պահվածքը վերջում հանգեցնելու է քաղաքացիական զինված բախման
16.01.2024 | 19:38

Ծանոթացա ՊԵԿ պարզաբանմանը երեկվա կատարվածի վերաբերյալ։

Մասնավորապես փորձ էր արվում թաքցնել, լղոզել կատարվածը, որը ինքնին իր մեջ հանցակազմ է պարունակում։

Մասնավորապես պետական կառույցում տեղի է ունեցել հանցագործություն, որին ներգրավված է եղել մի ամբողջ հերթափոխ, նորմալ երկրում պետք է համակարգի ղեկավարը հրաժարական տար, իսկ կատարվածի վերաբերյալ նյութերն էլ տրամադրվեր, օրինակ, Հակակոռուպցիոն Կոմիտեին, իսկ հասրակությունն էլ սպասեր իրավական գնահատականին։

Իսկ ներկա Հայաստանում նման դեպքերում ընդամենը լղոզված ինչ-որ գրություն է տարածվում և տվյալ համակարգն էլ ավելի խրում ամենաթողության ճահճում:

Կրկնակապիտուլյանտի թիմի նման պահվածքը վերջում հանգեցնելու է քաղաքացիական զինված բախման:

Արցախի հանձնումից հետո թրքական կառավարիչները կատարվածը մարսելու ամենավտանգավոր տարբերակն են ընտրել, երկրում ստեղծելով անկառավարելի վիճակ և հասցնել լուծարման, ինչը լավագույնս իրականացնում են պետական բոլոր մարմինները հասցնելով ամենաթողության։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4596

Մեկնաբանություններ