ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ի՞նչ տեսք են ունենալու պատիժն ու արդարադատությունը, ինչպիսի՞ չգրված ու դեռ ստեղծվելիք օրենքներով

Ի՞նչ տեսք են ունենալու պատիժն ու արդարադատությունը, ինչպիսի՞ չգրված ու դեռ ստեղծվելիք  օրենքներով
22.08.2023 | 15:23

ՄԱՀԱՍՓՅՈՒՌ ԹՇՎԱՌ. ահա սա է լինելու մեր երկիրը զավթած խմբակի պարագլխի մականունը պատմության մեջ։ Բայց ոչ մի մակդիր ի զորու չէ արտացոլելու այն ցավն ու աղետը, որ այս անտոհմ ու անհայենիք ոչինչը բերեց մեր ազգի գլխին։

Ողջ կյանքում լինելով դասալիք` այնքան ատեց Հայոց հաղթանակած բանակը, հայ զինվորի համազգեստը, որ դեռ 2019-ին անմարդկային ծեծի ենթարկեց 27 տարի կյանքը դիրքերում անցկացրած ու անբասիր ծառայած հայ սպային, ով չորս տարի այդպես էլ գիտակցության չգալով` մահացավ վերջերս։

Հետո պատերազմը բերեց մեր Տուն, կորցրեցինք հայրենիք, մեր հազարավոր եղբայրներին։

Զինվորի զորացրվելը դարձրեց երազանք։

Իսկ այսօր նորից եղբայր ենք կորցրել։

Եվ ընդամենը այսպիսի հաղորդագրություն.

«Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը»:

Այսպիսի «պաշտոնական» կցկտուր զեկույց ու վերջ։ Մինչդեռ հայ մարդու համար ամեն մի զինվորը հայրենիք էր։

Այսպիսին էր մեր արժեհամակարգը...

Նորից կարդացեք այս անունը` ՎԱՆԻԿ ԱՐԱՄԻ ՂԱԶԱՐՅԱՆ։

Զինվոր, ով չբացահայտված մեծ արժեք էր, որ պիտի զորացրվեր ու որևէ ասպարեզում սկսեր զարգացնել մեր երկիրը` դառնալով հայի իրական ապագայի կարևոր մասնիկը։

ՈՒ քանի դեռ գոյություն ունի մանկուրտոկրատաիան` անհայրենիքների իշխանությունը, վտանգված ենք բոլորս։

Ի՞նչ չգրված ու դեռ ստեղծվելիք օրենքներով պիտի լինի այն պատիժն ու արդարդատությունը, որից հետո կարողանանք նայել վաղվա սերունդների աչքերին...

Պատասխան չկա:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1979

Մեկնաբանություններ