Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

«Մաթեմատիկական ճշմարտություններ». Ռուբեն Մելիքյան

«Մաթեմատիկական ճշմարտություններ». Ռուբեն Մելիքյան
05.06.2022 | 10:57

ՈՉ ՄԻ կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն։
ԲԱԶՄԱԹԻՎ կադրեր կան, որոնք պատկերում են ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բռնություն։
Կան կադրեր, որ պատկերում են, թե ինչպես են ոստիկանները լուսաձայնային նռնակ նետում այլ ոստիկանների վրա։


ՈՒ այս պայմաններում՝
քրգործ է հարուցվում 225 հոդվածով՝ զանգվածային անկարգություններ (հիշե՛նք նեռի հայտնի «սիրտս փառավորվում է» բառերը),
ձերբակալվում են 12 (կամ ավելի) ցուցարարներ, նրանց մի մասը՝ դաժան բռնության ենթարկված վիճակով,
վայրագություն կատարած ոչ մի ոստիկան ոչ միայն չի ձերբակալվում, այլև նրանց «թանին ոչ ոք թթու էլ չի ասում»:
Սրա՛նք են «մաթեմատիկական ճշմարտությունները», իսկ ով պնդում է հակառակը՝ թուրքական շահերի սպասարկու «բոլոր հարցերի փորձագետ» է:


Արցախի նախկին ՄԻՊ

Դիտվել է՝ 10374

Մեկնաբանություններ