Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

«Թուրք, դավաճան» բղավոցների ներքո Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցութամբ մտավ կառավարության 3-րդ մասնաշենք

«Թուրք, դավաճան» բղավոցների ներքո Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցութամբ մտավ կառավարության 3-րդ մասնաշենք
23.02.2021 | 14:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվտանգության մեծաթիվ աշխատակիցների և ոստիկանների պաշտպանությամբ կառավարության շենքից «թուրք, դավաճան» բղավոցների ներքո անցավ և մտավ կառավարության 3-րդ մասնաշենք։

Իր գնալուց հետո էլ դարձյալ իրավիճակը լարված է. ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիա իրականացնող քաղաքացիներին:

Դիտվել է՝ 39313

Մեկնաբանություններ