Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 51 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 51 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին
23.02.2021 | 14:41

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 51 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին՝ տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։

Դիտվել է՝ 31989

Մեկնաբանություններ