Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

2021-ի սկզբին շրջանառության մեջ կդրվի Ընտրական օրենսգրքի նախագիծը

2021-ի սկզբին շրջանառության մեջ կդրվի Ընտրական օրենսգրքի նախագիծը
11.12.2020 | 14:23

Հաջորդ տարվա սկզբին շրջանառության մեջ կդրվի Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

«Թե կուսակցությունների մասին օրենքի, թե Ընտրական օրենսգրքի պարագայում պատրաստ ենք շարունակել քննարկել դրանց բովանդակությունը թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի հետ։ Առանձին դեպքերում կա քննարկում, թե արդյոք սա կապված է Հայաստանում ներքաղաքական զարգացումների հետ։ Մեծ հաշվով սա այն ժամանակացույցն է, որին մենք հավատարիմ ենք մնում»,- ասաց նա։

Դիտվել է՝ 4804

Մեկնաբանություններ