Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Մանե Գևորգյան. Կառավարության շենքի վրա հարձակված «հայրենասերները» գտնվում էին իրենց սեփականատերերի համար իշխանությունը զավթելու առաջնագծում

Մանե Գևորգյան. Կառավարության շենքի վրա հարձակված «հայրենասերները» գտնվում էին իրենց սեփականատերերի համար իշխանությունը զավթելու առաջնագծում
17.11.2020 | 15:08

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը տեսանյութ է հրապարակել եւ գրել.


«Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերները», ովքեր, մտահոգված լինելով Լեռնային Ղարաբաղի ճակատագրով, առաջնագծի փոխարեն գտնվում էին իրենց սեփականատերերի համար իշխանությունը զավթելու առաջնագծում: Տեսանյութի «հերոսներից» մի մասին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, նրանց շրջանում կան ձերբակալվածներ եւ կալանավորվածներ»։

Դիտվել է՝ 4663

Մեկնաբանություններ