Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ռուստամ Բադասյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել

Ռուստամ Բադասյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել
16.11.2020 | 22:40

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը հերքում է նախարար Ռուստամ Բադասյանի՝ հրաժարականի լուրը։ Տելեգրամի «Mediaport» ալիքը գրել էր, որ աշխատանքից ազատման դիմում են գրել ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նրանց դիմումները Փաշինյանին սեղանին են, նա փորձում է բանակցել գոնե ժամանակավոր դիմումները հետ վերցնելու համար», - գրված է հրապարակման մեջ։

Դիտվել է՝ 2203

Մեկնաբանություններ