Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Վահրամ Բաղդասարյանն ազատ արձակվեց

Վահրամ Բաղդասարյանն ազատ արձակվեց
16.11.2020 | 22:26

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանն այսօր մերժեց ԱԱԾ միջնորդությունը ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու մասին, անհիմն համարեց երկու օր առաջ Բաղդասարյանին ձերբակալելու որոշումը։ Վահրամ Բաղդասարյանն ազատ արձակվեց, երբ դատարանի որոշումը ներկայացվեց ԱԱԾ քննիչին։


«Դե բնականաբար, կոնտեքստից կտրված, իրենք հասկացան, և լրիվ իրավաչափ է այսօրվա որոշումը և իրավաբանական իրոք: Ես գոհ եմ: Ես այդ օրը գիտեք` քանի տասնյակ խոսակցություններ եմ ունեցել և պարզապես չեմ կարևորել, որ ֆիքսեմ, թե ինչ էր, բայց կամաց պարզաբանվեց, որ տարբեր խոսակցություններ կպցրած իրար և այլն: Համենայն դեպս, ինչևիցե ես որևէ բան հեռախոսով թաքուն չեմ խոսում, դրա համար բաց կապով եմ խոսում: Այն, ինչը եթերից եմ խոսում, այն էլ հեռախոսով եմ խոսում: Ես թաքցնելու ոչինչ չունեմ, և նույնն էլ դատարանում եմ ասել», - լրագրողներին ասաց Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ