ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսն իրատեսական է համարում Արցախի՝ հանուն փրկության անջատման իրավունքի ճանաչումը ԱՄՆ-ի կողմից

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսն իրատեսական է համարում Արցախի՝ հանուն փրկության անջատման իրավունքի ճանաչումը ԱՄՆ-ի կողմից
22.10.2020 | 12:42

ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի պարագայում անջատում հանուն փրկության իրավունքի ճանաչումը միանգամայն իրատեսական է։ Այն չի տրվի զամբյուղի մեջ, բայց հայկական շրջանակների համառ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել դրան՝ գտնում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։

Նա նշել է, որ կան արդեն առաջին ծիծեռնակները առանձին կոնգրեսականների և սենատորների մակարդակով՝ հիշեցնելով նաև, որ միջազգային հանրության՝ այդ թվում ԱՄՆ-ի համար այդ թեզը խորթ չէ, աշխարհի մի շարք երկրներ՝ ներառյալ Կոսովոն, ճանաչում են ձեռք բերել հենց անջատում հանուն փրկության սկզբունքի շնորհիվ։ «ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում այսօր ականատես են լինում՝ թե հանրությունները, թե կառավարությունները, թե ինչ նպատակներ է հետապնդում Թուրքիան և Ադրբեջանը: Այնպես որ, իրատեսական եմ համարում անջատում հանուն փրկության սկզբունքի ճանաչմանը հասնելը և իրատեսական համարելով՝ միևնույն ժամանակ հստակ ուզում եմ նշել, որ դրա համար պետք է պայքարել: Զամբյուղի մեջ չի տրվելու, մենք պետք է իսկապես պայքարենք, բոլորս, և հասնենք ճանաչման», - ընդգծել է Բայբուրդյանը:


Արցախի անկախությունը մինչ օրս ճանաչել է Ամերիկայի 9 նահանգ՝ Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն, Ջորջիա, Հավայի, Միչիգան, Կոլորադո, Լուիզիանա և Կալիֆորնիա։ Արմեն Բայբուրդյանը փաստում է՝ վերջին երեք շաբաթներին ղարաբաղյան հակամարտության հարցում ամերիկյան հանրային կարծիքը կտրուկ փոփոխություններ է կրել, ընդհուպ՝ ամերիկյան վարչակազմում և ընդդիմադիր ճամբարում: Դիվանագետի խոսքով, այժմ արդեն փաստված է՝ Արցախի ժողովուրդը հայտնվել է ոչնչացման վտանգի առաջ, և միակ ելքը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է: «Սա սովորական պատերազմ չէ, սա ադրբեջանաթուրքական՝ մեզ պարտադրված, մեր խաղաղասեր հայ ժողովրդին պարտադրված պատերազմ է, նպատակ ունենալով բնաջնջել հայ ժողովրդին , նպատակ ունենալով ոչնչացնել, ոչ միայն էթնիկ զտումներ իրականացնել Արցախում, այլ նաև ոչնչացնել հայ ժողովրդին», - հայտարարել է Արմեն Բայբուրդյանը:


Գլեյնդեյլի՝ Արցախի անունը կրող գլխավոր պողոտաներից մեկի հարևանությամբ տեղակայված Հայաստանի գլխավոր հյուպատոսարանում լրագրողների հետ հանդիպմանը հայաստանցի դիվանագետը անդրադարձել է Վաշինգտոնում
նախատեսված՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներին, հույս հայտնել , որ ամերիկյան վարչակազմին կհաջողվի հաջողության հասնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի հաստատման գործում: «Ավելի շատ քայլեր, ավելի հստակ, գործնական, ուժեղ քայլեր կատարելու դեպքում ԱՄՆ վարչակազմի կողմից հնարավոր կլինի սաստել Թուրքիային և զերծ պահել այս ագրեսիայից։ Հատուկ ուզում եմ շեշտադրել, որ ամերիկյան քաղաքականությունը և աջակցությունը Ռուսաստանի և Ֆրանսիայի խաղաղարար ջանքերին, այսինքն՝ հրադադարը իրականացնելու և հրադադարի խախտման մեխանիզմներ հաստատելու ուղղությամբ, չափազանց կարևոր են։ ԱՄՆ-ը կարևորագույն դերակատարություն ունի այստեղ, մենք տեսնում ենք այդ դրական տեղաշարժերը, բայց ուզում ենք, որ այդ տեղաշարժերը ամբողջությամբ իրացվեն, դրական արդյունքներ արձանագրեն ընդհանուր ջանքերով», - նշեց հյուպատոսը:

Դիտվել է՝ 2913

Մեկնաբանություններ