ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Էդուարդ Մարքի. Միջազգային հանրությանն այլ ելք չի մնա, քան ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

Էդուարդ Մարքի. Միջազգային հանրությանն այլ ելք չի մնա, քան ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը
21.10.2020 | 15:28

ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումների արդյունքներով ձգտել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ հրադադարի հաստատմանն ու առաջ մղել սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղի շուրջ թեժացած հակամարտության բանակցային կարգավորումը, տեղեկանում ենք Ամերիկայի հայկական ազգային համագումարի ֆեյսբուքյան էջից:


«Մարդասիրական հրադադար հաստատելու նախորդ երկու պայմանավորվածությունները՝ նախաձեռնված Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, միանգամից խախտվեցին: Մարտերը քաղաքացիական հարյուրավոր զոհերի պատճառ են դարձել, միաժամանակ հայտնի են դառնում տեղեկություններ, որ Թուրքիան Սիրիայից գրոհայինների է տեղափոխում Ադրբեջան՝ հայկական բնակչության դեմ կռվելու համար: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիվ գործողությունները, որոնք լիակատար աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից, պետք է դադարեցվեն: Պետքարտուղար Պոմպեոն պետք է հստակեցնի, որ ԱՄՆ-ն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ու պատրաստ է օգնելու վերսկսել բանակցությունները: Խաղաղության համար նախադրյալներ ապահովելու և արդյունավետ հրադադարի հաստատման համար Թուրքիայի պես երրորդ կողմերը պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ քայլերն ու ռազմական ներխուժումները:
ԱՄՆ-ը պետք է անմիջապես նպաստի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի հաստատմանն ու Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների վերականգնմանը»,- գրել է իր հրաարակած նամակում Մարքին:


Սենատորն ընդգծել է՝ քանի որ Ադրբեջանը շարունակում է ԼՂ հակամարտությունն ռազմական ուժի անօրինական կիրառմամբ լուծելու փորձերը, միջազգային հանրությանն այլ ելք չի մնա, քան ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Պետքարտուղար Պոմպեոն պետք է հստակեցնի, որ Ազատության աջակցման թիվ 907 ակտը լիարժեք կկիրառվի, և կդադարեցվի Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից հատկացվող աջակցությունն անվտանգության ոլորտում: Պետքարտուղար Պոմպեոն և նախագահ Թրամփը, որ սերտ կապեր ունեն Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, պետք է պարզ դարձնեն իրենց ավտորիտար ընկերոջ համար, որ Թուրքիայի հետագա ներգրավվումն այս հակամարտությունում կարժենա իրեն տրամադրվող ռազմական աջակցությունն ու ջերմ հարաբերություններն ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ»,- շեշտել է սենատորը:

Դիտվել է՝ 4477

Մեկնաբանություններ