ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հրայր Թով­մա­ս­յա­նին փո­խա­րի­նե­լու են ա­վե­լի նախ­կին­նե­րին ծա­ռա­յող Վա­հե Գրի­գո­ր­յա­նով

Հրայր Թով­մա­ս­յա­նին փո­խա­րի­նե­լու են ա­վե­լի նախ­կին­նե­րին ծա­ռա­յող Վա­հե Գրի­գո­ր­յա­նով
10.03.2020 | 01:13
Այս քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քում, թերևս, իշ­խա­նու­թյու­նից ա­վե­լի ակ­տիվ աշ­խա­տում է ՀԱԿ-ը։ Այս ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ա­մեն կերպ ի­րենց ա­ջակ­ցու­թյունն են ցու­ցա­բե­րում իշ­խա­նու­թյա­նը։ Ան­գամ իշ­խա­նու­թյան ներ­սում իշ­խա­նու­թյու­նից շատ ա­վե­լի մեծ գործ են ա­նում։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, տար­բեր գե­րա­տես­չու­թյուն­նե­րում իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո աշ­խա­տան­քի ան­ցած ՀԱԿ-ա­կան­ներն այ­սօր ակ­տիվ քա­րոզ­չու­թյուն են ի­րա­կա­նաց­նում այդ կա­ռույց­նե­րում, բաժ­նից բա­ժին են անց­նում և ան­ձամբ ա­մեն մե­կի հետ աշ­խա­տանք տա­նում։ Ա­վե­լին, նույ­նիսկ ո­մանց մի վար­չու­թյու­նից մյուսն են գոր­ծու­ղում, որ­պես­զի կոոր­դի­նաց­նի «Ա­յո»-ի աշ­խա­տանք­նե­րը։
ՈՒ այս ի­րա­վի­ճա­կում ոչ մի պետ­ծա­ռա­յո­ղի քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շումն անն­կատ չի մնում, ե­թե հա­մար­ձակ­վեն այ­լա­խո­հու­թյուն դրսևո­րել, կես ժա­մում ա­զատ­ման դի­մու­մը կդր­վի նրանց սե­ղա­նին։ Ա­մենևին էլ պա­տա­հա­կան չէ ՀԱԿ-ի այս ջա­նա­սի­րու­թյու­նը, չէ՞ որ Հրայր Թով­մա­սյա­նից ա­զատ­վե­լով, նրանք ու­նե­նա­լու են ի­րենց շա­հե­րը մշ­տա­պես պաշտ­պա­նող ՍԴ նա­խա­գահ՝ ի դեմս Վա­հե Գրի­գո­րյա­նի։ Ո՞վ լի­ներ, որ այս­քան ջեր­մե­ռան­դո­րեն «Ա­յո» չքա­րո­զեր։ ՈՒղ­ղա­կի Նի­կոլ Փա­շի­նյանն է ան­հար­մար ի­րա­վի­ճա­կում հայ­տն­վե­լու. փաս­տո­րեն, նախ­կին­նե­րին ծա­ռա­յող Հրայր Թով­մա­սյա­նին փո­խա­րի­նե­լու է ա­վե­լի նախ­կին­նե­րին ծա­ռա­յող Վա­հե Գրի­գո­րյա­նով։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 11729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ