ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Որտե՞ղ բողոքարկի Շանթ Հարությունյանը

Որտե՞ղ բողոքարկի Շանթ Հարությունյանը
09.01.2014 | 13:45

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն արդեն 17 օր հացադուլի մեջ է, նրան միացել են և իր ակցիայի արդյունքում 14 ազատազրկվածներից մի քանիսը: Շանթ Հարությունյանի և մյուսների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում և դրա վերջը դեռևս չի երևում: Այսօր ՀՀ գլխավոր դատախազն ասել է, թե Շանթ Հարությունյանն «իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվել»: Գևորգ Կոստանյանը չի մանրամասնել, թե որ արարքի համար, խուսափել է Շանթ Հարությունյանի արարքը, իր բնորոշմամբ, որևէ կերպ գնահատել: «Եթե որևէ մեկը քննիչի կամ դատախազի որևէ որոշում գտնում է ոչ իրավաչափ, կարող է բողոքարկել»,- ասել է Կոստանյանը: Պաշտոնյան, սակայն, չի նշել, թե որ դատարանում կարող է բողոքարկել մեկը, ով ի սկզբանե ենթարկվում է իրավապահների կամայականություններին, Հայաստանի ո՞ր մի դատարանն է անկախ իշխանությունից և ո՞ր մի դատավորն է ունակ առանց վերևների ճնշումների որոշում կայացնելու:

Շանթ Հարությունյանն ու քաղաքական դրդապատճառներով մյուս 14 ազատազրկվածները քաղաքական, իրավական և բարոյական շրջափակման մեջ են: Նրանք զրկված են արտաքին աշխարհի հետ շփումից, նրանց արգելված է բողոքարկել որևէ անօրինական որոշում, քանի որ այդ բողոքարկման ելքն ի սկզբանե պարզ է: Երբ ազատազրկված հացադուլավորին նույնիսկ արգելում են մեկ շիշ հանքային ջուր փոխանցել` ի՞նչ բողոքարկման մասին է խոսքը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ