Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձը վերջին օրերի ինտրիգն է, չնայած ԼՂ իրավապահների` ինտրիգը բացառելու փորձերին: Հայաստանյան չինովնիկների հանգույն ղարաբաղցիներն էլ խնդիրը շատ արագ տեղափոխեցին անձնական դաշտ` ենթատեքստը քողարկելու մտադրությամբ: Բայց ո՞վ է հավատում, որ Բալասանյանի դեմ մահափորձ են իրականացրել անձնական հողի վրա: Սովորաբար քաղաքական դաշտում գործող մարդկանց նկատմամբ իրականացված մահափորձերը քաղաքական ենթատեքստ են ունենում, և եթե այս գործն էլ կոծկվի կենցաղայինի շղարշի տակ` ինչպես Հայաստանում շատ նմանատիպ գործեր, նշանակում է Ղարաբաղում ժողովրդավարության լուրջ դեֆիցիտ կա: Իսկ դա չճանաչված երկրի հեղինակության օգտին չի խոսում:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ