ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իշխանությունն ինքն իր համար թակարդ է լարում

Իշխանությունն ինքն իր համար թակարդ է լարում
02.01.2014 | 13:21

«Պապ ջան, սիրում եմ քեզ, դուխով եղիր, Նոր տարիդ շնորհավոր, քեզ առողջություն»: Ընդամենը այսքան բան պիտի ասեր Շահեն Հարությունյանը իր ԱԱԾ-ի նկուղում փակված հորը` Շանթ Հարությունյանին, և այս մի նախադասության համար նրան երեկ օրենքի պահապանները գցել են գետնին, խոչընդոտել նրա` ՀՀ Սահմանադրությամբ ամրագված` ազատ տեղաշարժվելու իրավունքը: Շահենն, ի վերջո, բարձրախոսով հորը շնորհավորել է, քանի որ Ազատության հրապարակից մեկնարկած «Հանուն ազատ անկախ Հայաստանի» կարգախոսով երթի մասնակիցներին վերջում թույլ են տվել մոտենալ ԱԱԾ շենքին: Ոստիկանները հրել-գցել են նաև Շանթ Հարությունյանի կնոջը` Ռուզան Բադալյանին, հրմշտոցի ժամանակ պոկել ակտիվիստներից մեկի պայուսակը:

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը ազատազրկված է արդեն երկու ամիս, ևս երկու ամսով երկարացրին նրա կալանքը, նրան թույլ չեն տալիս տեսակցել հարազատների հետ, որի համար նա հացադուլի մեջ է արդեն 9 օր: Թվում է, թե սովորական է դարձել, երբ ոստիկանները արգելում են բողոքի որևէ ցույց ու զարմանալի կլիներ, եթե մի օր, մի որևէ ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանները ոչ թե խոչընդոտեն մարդկանց ազատ տեղաշարժը, այլ պարզապես հոգ տանեն նրանց ազատ խոսքի իրավունքի իրացումը առանց խոչընդոտների ապահովելու համար: Կարծես սովորական է նաև այն, երբ քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածի նկատմամբ կիրառվում են պատժի ամենադաժան միջոցները: Բայց մի՞թե մենք իրավական երկրում չենք ապրում: Որքան հիշում եմ, այդպիսին հռչակվել էինք ի սկզբանե` ազատ, անկախ, ժողովրդավարական:

Քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ՀՀ 15 քաղաքացի Նոր տարին դիմավորել է կալանքի վայրում ու երկիրը գործող իշխանությունից ազատելու հաստատակամությամբ: Իշխանությունը նրանց ձայնը լռեցնելու փորձերով էլ ավելի սաստկացնում է նրանց պայքարի ոգին: Ինչի՞ է ձգտում իշխանությունը, եթե նրա նպատակը հակաիշխանական տրամադրությունների խթանումը չէ: Առայժմ նա հին պարտքերի վրա միայն տոկոսներ է ավելացնում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ