Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Սպասում է որոշմանը

Սպասում է որոշմանը
13.12.2013 | 17:05

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի բողոքը: Փաստաբանը բողոքարկել էր Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Շ. Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին: irates.am-ի հետ զրույցում Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ ինքը սպասում է դատարանի որոշումը ստանալուն, իսկ այնուհետև կխոսի հետագա քայլերի մասին: Նա տեղյակ չէր նաև, թե ինչ եզրակացություն կարող է հրապարակել բժշկական հանձնաժողովը Շանթ Հարությունյանի մասին: Հիշեցնենք, որ բժշկական փորձաքննությունն ավարտվել է, իսկ Շանթ Հարությունյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am