ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Թող մանդատը խփի գլխներին ու մտնի ՔԿՀ»

«Թող մանդատը խփի գլխներին ու մտնի ՔԿՀ»
14.11.2013 | 15:22

Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանն առաջինն էր, ով կալանավորված Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին ճանաչեց որպես քաղբանտարկյալ: Իրավապաշտպանը պնդում է, որ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները միանշանակ քաղբանտարկյալ են, քանի որ նրանց գործողությունները քաղաքական էին, և իրենք էլ ազատազրկվել են միմիայն քաղաքական հայացքների պատճառով: Միքայել Դանիելյանը հնարավորություն չունի այցելելու ազատազրկման վայրեր և օգնություն ցուցաբերելու Շանթ Հարությունյանին և մյուս ազատազրկվածներին, քանի որ նրա ղեկավարած իրավապաշտպան կազմակերպությունն ընդգրկված չէ Արդարադատության նախարարությունում գրանցված դիտորդական խմբում:

Նա միաժամանակ irates.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ, եթե պետք լինի փաստաբան, ապա ինքը կարող է Շանթ Հարությունյանին տրամադրել փաստաբան:

Միքայել Դանիելյանը սովորաբար Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման մասին ահազանգում է միջազգային տարբեր կազմակերպություններին: Ահազանգե՞լ է Շանթ Հարությունյանի և նրա որդու նկատմամբ կատարված բռնությունների մասին միջազգային կազմակերպություններին: Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ զբաղված են «Human Rights» կազմակերպության զեկույցը կազմելով և այնտեղ պատրաստվում են այդ միջադեպին անպայման անդրադառնալ:

Անդրադառնալով այն փաստին, որ Արդարադատության նախարարությունը, ոտնահարելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, թույլ չի տալիս ԱԺ պատգամավորներին տեսակցել Շանթ Հարությունյանին, Միքայել Դանիելյանը նշեց. «Հենց դրանով էլ ապացուցում են, որ Շանթն ու իր համախոհները քաղբանտարկյալ են: Աժ պատգամավորը կարող է իր մանդատը խփել գլխներին ու մտնել ՔԿՀ: Բա էլ ինչի՞ համար է ԱԺ պատգամավոր»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ