Ձերբակալվել է ՈՒկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկված Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն, և հայտնի չէ, թե Տիմոշենկոյին կուղարկե՞ն Գերմանիա բուժման: Դա Եվրամիության պայմանն էր ՈՒկրաինայի իշխանության առաջ:
Տիմոշենկոն օրերս հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար` թույլ չտալով, որ Յանուկովիչի անձնական ֆոբիաները դառնան ասոցացման խոչընդոտ:
Այնուհանդերձ` Յանուկովիչը սեղմել է նահանջի կոճակը. դեմքը փրկելու համար նահանջը կազմակերպվում է ուկրաինացի ազդեցիկ գործարարների խնդրանքով: